Ռուսաստանի սահմանին նոր զարգացում․ Ֆինլանդիան վերացնում է միջուկային զենքի արգելքը
Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդեր Ստուբբը վավերացրել է ատոմային էներգիայի մասին օրենսդրական փոփոխությունները, որոնցով վերացվում է երկրի տարածք միջուկային զենք ներկրելու և տեղակայելու նախկինում գործող արգելքը։ Խորհրդարանի կայքում հրապարակված պաշտոնական փաստաթղթերի համաձայն՝ նոր կարգավորումներն ուժի մեջ կմտնեն սույն թվականի հուլիսի 1-ից։ Երկրի օրենսդիր մարմինն այս նախագծին հավանություն էր տվել դեռևս մարտի 17-ին՝ 125 «կողմ» և 61 «դեմ» ձայների հարաբերակցությամբ։
Պաշտպանական գերատեսչության ղեկավար Անտի Հյակյանենի ձևակերպմամբ՝ իրականացված բարեփոխումն ուղղված է Ֆինլանդիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) ընդհանուր անվտանգային համակարգի ամրապնդմանը։ Ըստ նախարարի՝ օրենսդրական այս քայլը նվազեցնում է ռիսկերը, որ երկիրը կարող է թիրախ դառնալ Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունների համար։ Նշվում է նաև, որ պաշտոնական Հելսինկին պատրաստ է Մոսկվայի հնարավոր արձագանքին։
Միևնույն ժամանակ, նախագահ Ալեքսանդեր Ստուբբը պարզաբանել է, որ խաղաղ ժամանակաշրջանում Ֆինլանդիան մտադրություն չունի սեփական տարածքում միջուկային զենք տեղակայել։ Պետության ղեկավարի խոսքով՝ ընդունված փոփոխությունները կրում են բացառապես միջուկային զսպման բնույթ և ծառայում են որպես երաշխիք, որպեսզի նմանատիպ սպառազինության կիրառման անհրաժեշտություն երբևէ չառաջանա։
Հիշեցնենք, որ պաշտոնական Մոսկվան դեռևս գարնանը հայտարարել էր հնարավոր պատասխան միջոցների մասին, եթե հարևան պետության տարածքում հայտնվի միջուկային զինանոց։
Նմանատիպ հոդվածներ
Լավ նորություն՝ վարելու իրավունքից զրկվածների համար․ ԱԺ-ն ընդունեց նոր նախագիծը
Ազգային ժողովը այսօր ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Հիշեցնենք, որ նախագծ...
Պահանջվում է՝ Նիկոլ Փաշինյանը հրապարակայնորեն ներողություն խնդրի Գագիկ Ծառուկյանից․ «Հետք»-ը մանրամասնում է
Դատարանը վարույթ է ընդունել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ, պատգամավորի թեկնածու Գագիկ Ծառուկյանի հայցն ընդդե...
Ռուս գեներալի շոկային հայտարարությունը՝ Ադրբեջանի վերաբերյալ․ ինչ է սպասվում
ՌԴ ցամաքային զորքերի նախկին գլխավոր հրամանատարի տեղակալ, պահեստազորի գեներալ-լեյտենանտ Եվգենի Բուժինսկին զգուշացրել է, ո...
Նոր սահմանափակումներ ու արգելքներ Ռուսաստանում․ ճգնաժամը խորանում է
Ռուսաստանի Դաշնության երեք շրջաններում՝ Կուրգանի, Կուրսկի և Բրյանսկի մարզերում, տեղական իշխանությունների որոշմամբ սահման...