Քաղաքականություն

TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է

TRIPP նախագծի իրականացման արժեքը․ ֆինանսների փոխնախարարը մանրամասնում է
TRIPP նախագծի իրականացման արժեքն այս պահին հրապարակային տեղեկություն չէ։ Ալմաթիում կայացած Եվրասիական զարգացման բանկի բիզնես համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է…

TRIPP նախագծի իրականացման արժեքն այս պահին հրապարակային տեղեկություն չէ։ Ալմաթիում կայացած Եվրասիական զարգացման բանկի բիզնես համաժողովի շրջանակում Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասել է ֆինանսների փոխնախարար Ավագ Ավանեսյանը։


Նրա խոսքով՝ հաշվարկներ կան, սակայն դրանք այժմ քննարկվում են ԱՄՆ գործընկերների հետ։


«Դեռ հրապարակային ինֆորմացիա չէ։ Երբ հրապարակային դառնա, կիմանաք», – ասել է փոխնախարարը։


Հարցին, թե որքան է գնահատվում միայն Սյունիքի երկաթուղու կառուցումը, և արդյոք փոխվել են հաշվարկները (ժամանակին այն գնահատվում էր մոտ 200-220 մլն դոլար. խմբ.), փոխնախարարը պատասխանել է` ենթակառուցվածքների հետ կապված հիմնական ներդրումները կիրականացնեն ԱՄՆ գործընկերները։


«Մի փոքր դժվարանում եմ նրանց փոխարեն ինչ–որ բան ասել և, այսպես ասած, փակել ինչ–որ ուղղության մեջ», – նշել է փոխնախարարը՝ պարզաբանելով, որ հիմա գնահատումներ են իրականացվում են, և երբ դրանք թարմացվեն, իշխանությունը կհայտնի այդ մասին։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250