 
                                        
                                        
                                        
                                    ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Ինչ տեսք կունենան 12 մետրանոց ավտոբուսները, որոնք պետք է երթևեկեն Երևանում
 
                                        
                                        
                                        
                                    Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը, փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը և «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ տնօրեն Էլբակ Թարփոշյանը «MAN Truck & Bus SE» ընկերության հրավերով աշխատանքային այցով մեկնել են Լեհաստանի Հանրապետության Ստարախովիցե քաղաքում:
2023 թ.-ին Երևանի ավտոբուսային պարկը կհամալրվի «MAN» մակնիշի 12 մետրանոց 87 ավտոբուսով:
Այցի ընթացքում երևանյան պատվիրակության անդամները հետևել են ավտոբուսների արտադրության ընթացքին և ծանոթացել առաջին ավտոբուսի հնարավորություններին:


 
                        






























 
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                
                                                
                                                
                                             
                                                                                                    