Թեհրանը երբեք մի կողմի հետ հարաբերությունները մյուսի հաշվին չի կարգավորում
Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի հարևաններն են, և Թեհրանը երբեք մի կողմի հետ հարաբերությունները մյուս կողմի հաշվին չի կարգավորում։ Այս մասին լրագրողների հետ հրավիրված ասուլիսում ասել է Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, հայտնում է IRNA–ն։ Նա ընդգծել է, որ տարածաշրջանի համապատասխան պաշտոնյաները Իրանին վստահեցրել են, որ աշխարհաքաղաքական փոփոխություն չի լինի, և նման մտահոգություն չպետք է լինի: Արտգործնախարարը նաև հավելել է, որ հարևան որևէ երկրի, այդ թվում՝ Ադրբեջանի տարածքի նկատմամբ Իրանը որևէ նկրտում չունի։
«Կովկասում բոլոր դերակատարներին հստակ ասել ենք, որ տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխություն Իրանի լուրջ արձագանքին է հանդիպելու»,–ասել է Աբդոլլահիանը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջում, Երևա...
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան...
ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. Հունանյան
Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբ...
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Ն...