ՀԱՊԿ-ն անհամաձայնություն է հայտնել Լավրովին ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստին չթողնելու դեմ
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության երկրների արտգործնախարարները համատեղ հայտարարություն են ընդունել, որում անհամաձայնություն են հայտնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի պատվիրակությանը ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդին չթողնելու Լեհաստանի որոշման հետ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Այս հայտարարությունն արտահայտում է մեր արտգործնախարարների կոլեկտիվ անհամաձայնությունը ԵԱՀԿ գործող նախագահի՝ Լեհաստանի որոշման հետ, որն անհնարին դարձրեց Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի պատվիրակության մասնակցությունը ԵԱՀԿ ԵԱՀԿ ԱԳ նախարարների խորհրդի 29-րդ հանդիպմանը»,- ասել է Զասը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը նշել է, որ «ի հեճուկս երկար տարիների հաստատված պրակտիկայի», Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը նույնպես չի հրավիրվել ֆորումին, ինչը վնասում է ԵԱՀԿ գործունեությանը։
«Ավելի շատ վնաս է հասցնում ոչ թե մեր պետություններին, ոչ թե Ռուսաստանի Դաշնությանը և այլ երկրներին, այլ ԵԱՀԿ կազմակերպությանը»,- ընդգծել է Զասը։
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը` ՀԱՊԿ-ում Հայաստանի հեռանկարների մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Հայաստանի հեռանկարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (Հ...
Թուրքիան հակամարտության կողմ է. Ռուբեն Վարդանյանը` Արցախի հարցում Թուրքիայի դերի մասին
Արցախն առանձին սուբյեկտ է, որը պետք է մասնակցի իր ապագայի վերաբերյալ որոշումների կայացմանը։ Արցախի պետնախարար Ռուբեն Վար...
Զասը` Հայաստանին առաջարկվող ՀԱՊԿ աջակցության մասին
ՀԱՊԿ-ն առաջարկել է Հայաստանին օգնության միջոցառումների մի ամբողջ համալիր, այդ թվում՝ առաքելության ուղարկում Ադրբեջանի հե...
Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին. ԶԼՄ
Նիկոլ Փաշինյանը հրատապ հանդիպման է հրավիրել ՔՊ-ականներին, գրում է Mediahub.am-ը։ «Այս պահին կուսակցության անդամներն ու ա...