Աննա Գրիգորյանին հեռացրե՞լ են թե՞ ինքն է հեռացել. «Հրապարակ»
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը մոտ 2 ամիս է՝ չի շփվում կուսակիցների` «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամների հետ։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը:
«Հրապարակ»-ին ասել են՝ Աննային հեռացրել են կուսակցությունից, որովհետեւ Վահե Հակոբյանը դժգոհ է նրանից, համարել է, որ նա պետք է իր բոլոր քայլերը համաձայնեցնի իր հետ, ինչը նա չի արել։ Աննա Գրիգորյանն այս օրերին ԱԺ պատվիրակության կազմում գործուղման է մեկնել Մադրիդ, այն պատվիրակության կազմում, որտեղ են նաեւ Վահագն Ալեքսանյանն ու Անդրանիկ Քոչարյանը:
Լրատվականը կապվել է Գրիգորյանի հետ, եւ նա հաստատեց, որ հեռացել է այն կուսակցությունից, որի քվոտայով` դաշինքի կազմում մտել էր խորհրդարան: Չհերքեց նաեւ, որ տարաձայնություններ են եղել իր եւ կուսակցության ղեկավարության միջեւ, որի պատճառով էլ կապը խզվել է: Ասաց նաեւ, որ իրեն չեն հեռացրել, ինքն է հեռացել։
«Ես՝ անձամբ, եւ Արթուր Սարգսյանը միասին դիմում ենք գրել կուսակցությունից դուրս գալու վերաբերյալ։ Ավելին՝ նաեւ Առուշ Առուշանյանը։ Այսինքն՝ ամբողջ Սյունիքի թեւը դուրս է եկել կուսակցությունից»,- ասաց Գրիգորյանը՝ խոստանալով ավելի մանրամասն խոսել, երբ վերադառնա Հայաստան։
Լրատվականը խոսել է նաեւ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ: Նա ասաց, որ դադարեցրել են Աննա Գրիգորյանի ու Արթուր Սարգսյանի անդամակցությունը կուսակցությանը: «Իրենց առաջարկվել է` դիմում գրեն, դուրս գան, իրենք էլ գրել` դուրս են եկել, ինչպես եղավ Մանվել Փարամազյանի դեպքում»,- ասաց Վահե Հակոբյանը:
Նշենք, որ Աննա Գրիգորյանն առաջին անգամ պատգամավոր էր դարձել «Իմ քայլը» դաշինքի ցուցակով՝ 2020 թ. դեկտեմբերին, երբ Սյունիքից ընտրված Տիգրան Կարապետյանը մանդատը վայր դրեց: Սակայն մինչ խորհրդարան մտնելն արդեն հայտարարել էր, որ դուրս է գալու «Իմ քայլից» եւ հանդես է գալու որպես ընդդիմադիր հայացքներով անկախ պատգամավոր։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջում, Երևա...
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադախշան...
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչապետ Ն...
ՀԱՊԿ որոշման նախագիծը չէր բավարարում հայկական կողմին. Հունանյան
Հայկական կողմը ակնկալում է ՀԱՊԿ դաշնակիցներից հստակ քաղաքական գնահատական սեպտեմբերի 13-14-ի ադրբեջանական ագրեսիայի վերաբ...