«ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և անկախությանը». Պետդեպարտամենտի ներկայացուցիչը ժամանել է Բաքու
Միացյալ Նահանգների Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Քեմերոն Միլարդը ժամանել է Բաքու: Այս մասին հայտնում է Ադրբեջանում ԱՄՆ դեսպանությունը։
Նշվում է, որ ամերիկացի պաշտոնյան հանդիպումներ կունենա Ադրբեջանի պաշտոնյաների, տնտեսական և քաղաքական փորձագետների, ԱՄՆ կառավարության գործընկերների հետ: Ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչության փոխանցմամբ՝ ուրբաթ օրը Միլարդը հանդիպել է Ադրբեջանի խորհրդարանականների հետ, քննարկել երկկողմ հարաբերությունները։
«Քեմերոնն իր հանդիպումներում նշել է, որ Միացյալ Նահանգները աջակցում է Ադրբեջանի ինքնիշխանությանը և անկախությանը, և որ Միացյալ Նահանգները հավատարիմ է Հարավային Կովկասում խաղաղ ապագայի խթանման գործին», - նշված է Բաքվում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Պեսկովը` Ռուսաստանում զորահավաքի երկրորդ ալիքի մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագողների հետ զրույցում անդրադարձել է Ռուսաստանում զորահավ...
«Պայմանավորվածությունները չկատարելու դեպքում մենք ինքներս կձեռնարկենք անհրաժեշտ քայլեր». Էրդողանը մեղադրում է Մոսկվային
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Մոսկվայի կողմից պայմանավորվածությունները չկատարելը համարում Է Սիրիայում Թուրքիայի...
Լարված խոսակցություն` Միրզոյանի և Մոլդովայի ԱԳ նախարարի միջև. Баграмян 26
Հրապարակվել է ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Մոլդովայի արտաքին գործերի նախարարի լուսանկարը: Այս մասին գրում է Багр...