«ՆԱՏՕ-ն չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ». Պենտագոնի ղեկավար
ՆԱՏՕ-ն հակամարտություն չի փնտրում Ռուսաստանի հետ, բայց կշարունակի օգնել Ուկրաինային: Այս մասին նոյեմբերի 19-ին հայտարարել է Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինը։
«ՆԱՏՕ-ն պաշտպանական դաշինք է, այն չի ձգտում առճակատման Ռուսաստանի հետ։ Նա վտանգ չի ներկայացնում Ռուսաստանի համար»,- ասել է Լլոյդը Կանադայում կայացած համաժողովում ունեցած ելույթի ժամանակ։
Պենտագոնի ղեկավարը նաև նշել է, որ ՆԱՏՕ-ն չի ներքաշվի ուկրաինական հակամարտության մեջ, այլ կշարունակի օգնել Ուկրաինային «իր պաշտպանական պայքարում»։
Նրա կարծիքով՝ 21-րդ դարում աշխարհում անվտանգության ոլորտում որոշիչ գործոններից մեկը կլինի Ուկրաինայի հակամարտության ելքը։
Միևնույն ժամանակ, գերմանական Frankfurter Allgemeine Zeitung թերթի սյունակագիր Թոմաս Գուտշքերը նշել է, որ Կիևը ձգտում է ՆԱՏՕ-ին ներքաշել Ռուսաստանի հետ ուղիղ բախման մեջ: Նա նշել է, որ դա հաստատում են ուկրաինացի առաջնորդների՝ Ռուսաստանի Դաշնության հետ կապված Արևմուտքին ուղղված կոչերը։
Նոյեմբերի 16-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը նշել է, որ դաշինքի առաջնահերթությունը Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգերի (օդային պաշտպանության) մատակարարումն է։ Իսկ հոկտեմբերին Ստոլտենբերգն ասել էր, որ ՆԱՏՕ-ի օգնությունը Կիևին դաշինքին չի դարձնում հակամարտության կողմ։
Նույն ամսին ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան նշել է, որ ՆԱՏՕ-ն, շարունակելով զենք մատակարարել Ուկրաինային, մոտենում է Ռուսաստանի հետ բախմանը։
Նմանատիպ հոդվածներ
Քանի՞ մարդ է զոհվել Իրաքում և Սիրիայում Թուրքիայի հրթիռային հարձակման հետևանքով. մանրամասներ
Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է Իրաքում և Սիրիայում «օդային գործողության» արդյունքում 89 թիրա...
Երևանում կկայանա Պուտին-Փաշինյան առանձին հանդիպում. Կրեմլ
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 23-ին Երևանում նախատեսում է առանձին հանդիպում ունենալ Հայաստանի վարչ...
Որևէ պետություն Սյունիքի նկատմամբ չպետք է ունենա որևէ նկրտում․ ՀՀ-ում Իրանի դեսպան
Իրանի համար Հայաստանի հետ հարաբերությունները առաջնահերթություն են, այսօր ասել է Հայաստանում Իրանի դեսպան Աբբաս Բադ...
Պուտինը ՀԱՊԿ-ին կոչ է արել ուշադրություն դարձնել ղարաբաղյան խնդրի կարգավորմանը
Լեռնային Ղարաբաղի կարգավորման հիմնախնդիրները համակողմանիորեն լուծելու ջանքերը լրացուցիչ ուշադրություն են պահանջու...