RBC- ն ադրբեջանցիների ճնշման տակ չի հրապարակել Ռուբեն Վարդանյանի հետ հարցազրույցը
Ռուսական ՌԲԿ հեռուստաալիքը չի հրապարակել լրագրող Իլյա Դորոնովի հարցազրույցը Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հետ` ադրբեջանցի օգտատերերի սպառնալիքների պատճառով: Այս մասին ասվում է Վարդանյանի ոչ պաշտոնական տելեգրամյան ալիքում, փոխանցում է Aravot-ը։
«Իլյան հատուկ այդ հարցազրույցի համար ժամանել էր Հայաստան, զրույցը նկարահանվել էր, և դրա մասին հայտարարվել էր, բայց ՌԲԿ-ն հրաժարվում է այն հրապարակել: Պատճառը լրագրողի հասցեին ֆիզիկական հաշվեհարդարի սպառնալիքներն են, որ նրա և նրա ընտանիքի անդամները ստացել են սոցցանցերի ադրբեջանցի օգտատերերից հարցազրույցի մասին հայտարարելուց հետո»,- ասվում է գրառման մեջ:
Հիշեցնենք, նմանատիպ դեպք գրանցվել էր ամիսներ առաջ, երբ «ՌԻԱ Նովոստին» Ադրբեջանի ճնշման տակ հեռացրեց արդեն հրապարակված հարցազրույցը Արցախի այն ժամանակվա պետնախարար Արտակ Բեգլարյանի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-...
Ինչ է կատարվում Արցախում․ Դավիթ Բաբայանը՝ իր և մյուս նախարարների աշխատանքից ազատման մասին
Քիչ առաջ տեղեկացրինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ԱԳՆ նախարար Դավիթ Բաբայանին և 8 այլ նախարարների ազատել է պ...
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է. «Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն...