«Օգնեք մեզ այդ հաղորդագրությունը հասցնել Ռուսաստանին». Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է Չինաստանին, Հնդկաստանին եւ այլ երկրներին՝ կոչ անելով համոզել Ռուսաստանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ՝ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Ֆրանսիան զբաղվում է ոչ միայն Ուկրաինայի աջակցությամբ։ Նա կշարունակի դա անել, բայց նաեւ սերտորեն կաշխատի այլ երկրների՝ Չինաստանի, Հնդկաստանի, ողջ տարածաշրջանի, Մերձավոր Արեւելքի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի հետ՝ հասկացնելու համար, որ այդ պատերազմը նաեւ ձեր խնդիրն է, որը լուրջ ապակայունացում է ենթադրում», – ասել է Մակրոնը մամուլի ասուլիսում:
«Օգնեք մեզ այդ հաղորդագրությունը հասցնել Ռուսաստանին. դադարեցրեք պատերազմը, հարգեք համաշխարհային իրավակարգը, վերադարձեք բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ մենք բոլորս պետք է կենտրոնանանք մեր ժամանակի իրական մարտահրավերներին պատասխանելու վրա», - ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այս անգամ, մենք 100%-ով ոչինչ չգիտենք». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր հայտարարություն է արել Լեհաստանում հրթիռի ընկնելու կապակցությամբ։ Նա հայտարարե...