«Կիևի ռեժիմը ՆԱՏՕ-ի գերեզմանն է դարձել». Վոլոդին
Ուկրաինան ամբողջ աշխարհին ապացուցեց ՆԱՏՕ-ի անվճարունակությունը։ Այս մասին հայտարարել է Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։ Նրա կարծիքով՝ Կիեւի ռեժիմը կազմակերպության գերեզմանն է դարձել: Տեղեկատվությունը փոխանցում է ura.ru-ն:
«Միանգամայն ակնհայտ է ՝ սա ՆԱՏՕ-ի վերջի սկիզբն է։ Ամենահետաքրքիրն այն է, որ ՆԱՏՕ-ի զենքով սնված Կիևի ռեժիմը դարձել է նրա գերեզմանոցը», — գրել է Վոլոդինը թելեգրամյան իր ալիքում։
Նա նշել է, որ Ուկրաինան արդեն երեք անգամ ապացուցել է ՆԱՏՕ-ի անվճարունակությունը։ Առաջին անգամ՝ ռումինական ինքնաթիռի խոցումը Սեւ ծովի վրայով։ Երկրորդը 120 կիլոգրամանոց ռումբով անօդաչու թռչող սարքի թռիչքն Է Ռումինիայի, Հունգարիայի, Խորվաթիայի (ՆԱՏՕ-ի երեք երկրներ) տարածքով, որից հետո այն պայթել է Զագրեբում։ Վերջինը` Լեհաստանի միջադեպը:
«Պատկերացրեք, թե ինչ կլինի, եթե Զելենսկին միջուկային զենք ունենա», — ավելացրեց նա:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Ես չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել այս անգամ, մենք 100%-ով ոչինչ չգիտենք». Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր հայտարարություն է արել Լեհաստանում հրթիռի ընկնելու կապակցությամբ։ Նա հայտարարե...