«Հուսով եմ, որ պատասխանը կլինի համաչափ և օպերատիվ». Մարուքյան
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է Արցախում ադրբեջանական զինված ուժերի կողմից խաղաղ բնակչության ուղղությամբ հերթական գնդակոծությանը.
«Այսօր` ժամը 12:15-ին, Ադրբեջանը կրակ է բացել խաղաղ բնակչության վրա: Դա այն է, ինչ տեղի է ունենում ամեն օր, և սա այն է, ինչ առաջարկում է Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի էթնիկ հայերին։ Միջազգային հանրությունը քաջատեղյակ է այս «առաջարկին», և ես հուսով եմ, որ պատասխանը կլինի համաչափ և օպերատիվ»,- նշել է Մարուքյանը։
Հիշեցնենք` ադրբեջանցիները կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացու ուղղությամբ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
Պեսկովը` Պուտինի հայաստանյան այցի մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է մասնակցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գագաթնաժողովին...