«Ես խոստանում եմ ձեզ` նման ժամանակներ այլևս չեն լինելու». Լուկաշենկո

Պատժամիջոցների ժամանակը հսկայական հնարավորություններ է բացում Բելառուսի տնտեսության համար, ուրբաթ օրը հայտարարել է հանրապետության նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Տեղեկատվությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

«Երևի այսօր միայն ծույլը համաձայն չէ ինձ հետ, որ այդ, այսպես կոչված, պատժամիջոցները մեզ համար հսկայական հնարավորությունների ժամանակ են։ Ես խոստանում եմ ձեզ` նման ժամանակներ այլևս չեն լինելու: Գանձեք յուրաքանչյուր կոպեկ, ներդրեք այն այնտեղ, որտեղ ձեզ հարկավոր է` գյուղատնտեսական արտադրության մեջ էլ ավելի մեծ եկամտաբերություն ստանալու համար», - ագրոարդյունաբերական համալիրի առաջատարների հանդիսավոր մեծարման ժամանակ Բելառուսի առաջնորդի խոսքը մեջբերում է մամուլի ծառայությունը:

 

Լուկաշենկոն ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ Բելառուսում պատմության մեջ առաջին անգամ հաց են արտադրել, յուրաքանչյուր մարդու համար մեկ տոննայից ավելի հացահատիկ։ 

 

«Դա հաջողություն է, որին, վստահ եմ, չեն հասել նույնիսկ մեր մոլորակի խոշորագույն պետությունները», - նշել է նախագահը:


Միևնույն ժամանակ, Բելառուսի ղեկավարը ափսոսանք է հայտնել, որ հացահատիկային մշակաբույսերի նման ծավալները չեն հաջողվել հավաքել անցյալ տարի, երբ այս ապրանքը շատ պահանջված է: