Սա գործարք է, Ռուսաստանի պահանջները նույնպես պետք է կատարվեն. Չավուշօղլու
Պետք է ակտիվացնել ռուսական պարարտանյութերի արտահանման շուրջ բանակցությունների մեկնարկը: Այս մասին նոյեմբերի 17-ին Անկարայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։
«Ոմանք հարցնում են, թե արդյոք մենք պաշտպանում ենք Ռուսաստանը: Ոչ, սա գործարք է: Ռուսաստանի պահանջները նույնպես պետք է կատարվեն, որպեսզի ուկրաինական հացահատիկը գնա այն երկրներ, որոնք դրա կարիքն ունեն։ Նույնը վերաբերում է ամոնիակի տարանցմանը, անհրաժեշտ է ակտիվացնել բանակցություններն այս թեմայով»,- ասել է նա։
Չավուշօղլուն հիշեցրել է, որ հացահատիկի գործարքը երկարաձգվել է 120 օրով՝ նոյեմբերի 19-ից։ Նա նաև ասել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կշարունակի շփումները ռուս և ուկրաինացի գործընկերներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հետ հացահատիկի գործարքի թեմայով։
Նոյեմբերի 16-ին ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Վերշինինը «Известия»-ին ասել է, որ կալանված 280 հազար տոննա ռուսական պարարտանյութի մինչև 80%-ը դեռ մնում է Լատվիայում։ Հաջորդ տարվա բերքն ապահովելու համար «միանգամայն անհրաժեշտ է» շուտափույթ լուծել ռուսական պարարտանյութի արտահանման հարցը, ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Կիևը Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է տրամադրել, որը օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել ս...
Այո, Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Փաշինյան
Այսօր Հանրակինի եթերում լրագրողն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայա...
Պեսկովը` ՀԱՊԿ-ում Հայաստանի հեռանկարների մասին
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը գնահատել է Հայաստանի հեռանկարները Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում (Հ...
Երեկվա ելույթս ծառայել է իր նպատակին. Փաշինյան
Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոսում ենք ա...