Քաղաքականություն

«Օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ Ադրբեջանին կոչ անելու ազատ արձակել մնացած պահվող անձանց». Դոնֆրիդ

«Օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ Ադրբեջանին կոչ անելու ազատ արձակել մնացած պահվող անձանց». Դոնֆրիդ

Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդը հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասել է, որ սեպտեմբերի 13-14-ին, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, իրենք անմիջապես ներգրավվեցին, որպեսզի կանգնեցնեն ռազմական բախումները: Նրա խոսքերով՝ այս բախումները հիշեցրել են իրավիճակի փխրունության և համապարփակ ամուր խաղաղության համաձայնագրի անհրաժեշտության մասին: 

 

Դոնֆրիդի կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանը ունեն ամուր խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն՝ լուծելով հակամարտությունը, որը սկսվել է Խորհրդային Միության փլուզման ժամանակ և շարունակվել ավելի քան 30 տարի: 

 

«Պետքարտուղար Բլինքենը կարևոր դեր ունեցավ երկխոսության հաստատման հարցում: Նա երկու երկրների արտաքին գործեր նախարարների հանդիպումներ հյուրընկալեց սեպտեմբերի 7-ին և նոյեմբերի 7-ին, ինչպես նաև հոկտեմբերի 4-ին հեռախոսազրույցներ ունեցավ երկու նախարարների հետ: Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը սեպտեմբերի 27-ին Վաշինգտոնում հանդիպեց երկու երկրների իր գործընկերների հետ՝ ի ցույց դնելով ողջ վարչակազմի հավատարմությունը խաղաղության հաստատմանը: Հիմնականում մեր միջնորդությամբ Ադրբեջանը հոկտեմբերի 4-ին ազատ արձակեց 17 հայ ռազմագերիների, որոնք գերեվարվել էին սեպտեմբերյան մարտերի ժամանակ: Այսպիսի քայլերն օգնում են երկու կողմերի միջև վստահություն կառուցելու հարցում, և մենք օգտագործում ենք ցանկացած հնարավորություն՝ Ադրբեջանին կոչ անելու ազատ արձակել մնացած պահվող անձանց: Մենք շարունակում ենք խրախուսել Հայաստանին և Ադրբեջանին պահպանել բանակցությունների թափը, և մենք սա անում ենք ԵՄ-ի և այլ գործընկերների հետ սերտ համակարգմամբ»,- ասել է Դոնֆրիդը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250