«Հանդիպեցի Ալիևի հետ, որպեսզի կոչ անեմ դադարեցնել բռնությունը». Ռիքեր
Ես տարածաշրջանում էի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ և հանդիպեցի նախագահ Ալիևի հետ, որպեսզի կոչ անեմ դադարեցնել բռնությունը: Այս մասին ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, ԱՄՆ պետքարտուղարի՝ Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը` անդրադառնալով սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ իրականացված ագրեսիային, դրանից հետո երկու երկրների միջև ընթացող բանակցությունների հեռանկարներին: Վերջինս թեմային անդրադարձել է ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցած քննարկման ընթացքում:
«Ես տարածաշրջանում էի սեպտեմբերի 13-14-ին տեղի ունեցած ռազմական գործողությունների ժամանակ և հանդիպեցի նախագահ Ալիևի հետ, որպեսզի կոչ անեմ դադարեցնել բռնությունը: Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ իմ հանդիպումները զուգորդվում էին երկու երկրների ղեկավարությունների հանդիպումներին պետքարտուղար Բլինքենի, Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի, պետքարտուղարի օգնական Դոնֆրիդի, ինչպես նաև պաշտպանության նախարարության մեր գործընկերների հետ: Մինչ այս պահը մենք շարունակում ենք ջանքերը, և ԱՄՆ-ի, ԵՄ-ի և այլ գործընկերներ երկրների ջանքերը հիմքեր նախապատրաստեցին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև հանդիպումների շարքի համար՝ խաղաղության հետ կապված հարցերը քննարկելու համար»,- ասել է Ռիքերը:
Նրա խոսքով՝ չնայած վերջին ռազմական գործողություններին՝ իրենց ոգեշնչում է Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարությունների մասնակցության տեմպը խաղաղ գործընթացին:
«Ղեկավարները վերջին ամիսների ընթացքում ԵՄ-ի միջնորդությամբ մի քանի անգամ հանդիպել են բանակցությունների համար, վերջին անգամ՝ հոկտեմբերի 6-ին, Պրահայում: Պրահայի հանդիպումը 2 նշանակալի արդյունքի հանգեցրեց, որոնք կարող են խաղաղության ճանապարհը շարունակելու հիմք լինել: Խոսքը 1991 թվականի Ալմաթիի հռչակագիրը փոխադարձ ճանաչելու մասին է՝ որպես հիմք սահմանի հարցերը քննարկելու համար, ինչպես նաև ԵՄ դիտորդներ ուղարկելու որոշման մասին է»,- ընդգծել է Ռիքերը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
ՀՀ ԱԳՆ-ն պատասխանել է Ալիևի հայտարարությանը
Հայաստանի արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, թե դեկտեմբերի 7-ին...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
«Պատմությունը ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատկանում է Իրանին». իրանցի պատգամավորի կոշտ պատասխանը` Ալիևին
Եթե խոսքը վերամիավորման մասին է, ապա նրանք պետք է միանան Իրանին: Թավրիզի պատգամավորը պատասխանել է Ադրբեջանի նախագահ Իլհա...