ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ցավոք, այն մատակարարվել է Ուկրաինայի կողմից. Բոբ Մենենդեսը` սպիտակ ֆոսֆորի և Ղարաբաղյան պատերազմի մասին
Ինչպես արդեն հայտնել էինք` ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել սպիտակ ֆոսֆորի զինամթերք, որն օգտագործվել է 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ:
Մասնավորապես, Բոբ Մենենդեսը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական դեսպան Ֆիլիպ Ռիկերին և ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Կարեն Դոնֆրիդին հարցնում է, թե արդյոք նրանք տեղյակ են Ադրբեջանի կողմից արգելված զենքերի՝ կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի օգտագործման մասին:
Ռիկերն ասում է, որ ինքը չի լսել այս դեպքերի մասին, ինչին Մենենդեսը պատասխանում է. «Սակայն սպիտակ ֆոսֆորի դեպքերը լավ փաստագրված են: Ցավոք, այն մատակարարվել է Ուկրաինայի կողմից»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հարցերի մեծ մասը համաձայնեցված է. Միրզոյանը` ՀԱՊԿ ԱԳ ղեկավարների խորհրդի արտահերթ նիստին
Այսօր Երևանում կայացել է ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի ձևաչափով արտահերթ նիստը։ ՀՀ ԱԳՆ-ն հրապարակել է արտգործ...
Հայաստանի օգնության ՀԱՊԿ փաստաթուղթը չի համաձայնեցվել. Զաս
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների ղեկավարները գրեթե համաձայնեցրել են այն փաստաթուղթը, ըս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սկսվել է Փաշինյան -Պուտին հանդիպումը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում երկկողմ բանակցություններ են սկսել, հա...
Կիևը Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է տրամադրել, որը օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել ս...