Իրանի ԱԳՆ-ն Բայրամովի հետ զրույցում իր դժգոհությունն է հայտնել
Վերջին օրերին Ադրբեջանի նախագահի և մի շարք պաշտոնյաների հակաիրանական հայտարարություններից հետո Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Ադրբեջանի արտգործնախարար Ջիհունի հետ հեռախոսազրույցում դժգոհություն է հայտնել արված հայտարարությունների մասով և դրանք անիրատեսական է անվանել, հաղորդում է IRNA-ն:
Նշվում է, որ երեքշաբթի երեկոյան Բայրամովի հետ հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահյանը կրկնել է, որ երկրների ինքնիշխանությունը հարգելը կարևոր և հիմնական սկզբունք է, որը պետք է հաշվի առնել։
Աբդոլլահիանը պաշտոնական և դիվանագիտական ուղիները համարել է թյուրիմացությունների և տարակարծությունների լուծման լավագույն միջոցը և ընդգծել, որ լրատվամիջոցներում նման հարցերի բարձրացումը ոչ միայն չի օգնում խնդրի լուծմանը, այլև ճանապարհ է բացում թշնամիների համար՝ շահարկելու հարցը։
Իրանի արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Թեհրանում կայանալիք «3+3» հանդիպմանը՝ որպես դիվանագիտական ռազմավարության միջոցով տարածաշրջանային խնդիրների լուծման շրջանակ։
Նմանատիպ հոդվածներ
Պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները նոյեմբերի 15-...
Ժամանակավորապես կդադարեցվի կենսաչափական անձնագրերի տրամադրումը
Ժամանակավորապես կդադարեցվի ՀՀ քաղաքացիներին կենսաչափական անձնագրերի տրամադրումը։ Նման որոշում կայացվեց կառավարության այս...
Նիկոլ Փաշինյանը՝ Ադրբեջանի գործողությունների մասին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը թվիթերյան միկրոբլոգում գրել է.«Ադրբեջանը ԼՂ հայերին «մեր քաղաքացիներ» է անվանում, միևնույն ժ...
Բայդենը՝ Խերսոնից Ռուսաստանի նահանջի մասին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը խոսել է Խերսոնից զորքը հանելու Մոսկվայի որոշման մասին. նա ասել է, որ դա սպասելի էր և վկայում է Ռո...