ԱՄՆ պետքարտուղարը կմեկնի Չինաստան
Չինաստանը ողջունում է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ Չինաստան այցի վերաբերյալ համաձայնությունը։ Այս մասին լրագրողներին ասել է Չինաստանի արտգործնախարար Վան Ին՝ Բալիում Չինաստանի նախագահ Սի Ծինփինի եւ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման արդյունքներով, գրում է ТАСС-ը։
«Ամերիկյան կողմը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը մոտ ապագայում կայցելի Չինաստան՝ շարունակելու աշխատանքը հանդիպումից հետո։ Չինական կողմը ողջունում է դա», - նշվում է Չինաստանի ԱԳՆ կայքում։
Ինչպես նշել է Վան Ին, երկու երկրների աշխատանքային խմբերը, որոնք պատասխանատու են ֆինանսական և առևտրատնտեսական հարցերի համար, նույնպես կհամագործակցեն և կհամակարգեն իրենց գործողությունները այնպիսի հարցերի շուրջ, ինչպիսիք են մակրոտնտեսական քաղաքականությունը և չին-ամերիկյան առևտրատնտեսական հարաբերությունները:
Ըստ Agence France-Presse-ի` այցը սպասվում է 2023 թվականի սկզբին։
Նմանատիպ հոդվածներ
Կիևը Բաքվին սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ է տրամադրել, որը օգտագործվել է Լեռնային Ղարաբաղում. Մենենդես
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է, որ Կիևը Բաքվին է մատակարարել ս...
Այո, Հայաստանը 2007-ին ընդունել է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է. Փաշինյան
Այսօր Հանրակինի եթերում լրագրողն վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց, թե ՀՀ իշխանության դիրքորոշումն է, որ Արցախը Հայա...
Երեկվա ելույթս ծառայել է իր նպատակին. Փաշինյան
Երեկվա ելույթը ծառայել է իր նպատակին։ Այս մասին Հանրայինի եթերում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք խոսում ենք ա...
Հայտնի է, թե երբ Երևան կժամանի Վլադիմիր Պուտինը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նոյեմբերի 22-ին կժամանի Հայաստանի Հանրապետություն։ Այս մասին հայտնի է դարձել ՌԴ նախագահի և Հ...