4-րդ քրեական հեղինակությունն է կալանավորվել. ինչ է կատարվում Ստեփանավանում
ՀՀ քննչական կոմիտեն 4-րդ քրեական հեղինակությանն է կալանավորել, ովքեր Ստեփանավան քաղաքից են: «Օրենքով գողի» քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող և «Էրո Տոմսկի» մականվամբ հայտնի Էրիկ Ջաղինյանը ղեկավարել է իր կողմից ստեղծված՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորումը: Այս մասին գրում է ArmLur.am-ը։
Մասնավորապես, Էրիկ Ջաղինյանի կողմից կատարված հստակ դերաբաշխման համաձայն՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման անդամներ Ա.Ն.-ն, Կ.Ղ.-ն և Վ.Մ.-ն 2021 թվականի դեկտեմբերի 15-ից 27-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկների դատապարտյալների համար կազմակերպված՝ այսպես ասած «գրեֆի» շրջանակներում տարբեր անձանցից ստացել են մոտ 1․500 տուփ ծխախոտ, 300 տուփ թեյ և շուրջ 1.500.000 ՀՀ դրամ կանխիկ գումար և Է.Ջ-ի ցուցումի համաձայն՝ Ա.Ն.-ն դրանք բաժանել է քրեակատարողական հիմնարկներում, հավաքագրված գումարից՝ այսպես կոչված որպես «գրեֆ» ուղարկել 350.000 ՀՀ դրամը:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման 3 անդամի ներկայացվել է ՀՀ քրեական օրենսգրքի 324-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանրային քրեական հետապնդում և որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը եւ ահա այս նույն քրեկան գործի շրջանակներում կալանավորվել է 4-րդ անձը: