Իրանում ցույցերի մասնակցին մահապատժի կենթարկեն. ինչ է հայտնի

Իրանում մահապատժի առաջին դատավճիռն է կայացել հակակառավարական ցուցարարի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Euronews-ը։

 

Նշվում է, որ Իրանում դատարանը մահապատժի առաջին վճիռն է ընդունել հակակառավարական ցույցերի մասնակցի նկատմամբ։  Նա մեղավոր է ճանաչվել Թեհրանում վարչական շենք հրկիզելու եւ անկարգություններ կազմակերպելու մեջ։  Թեև այլ մանրամասներ չեն հաղորդվում, սակայն նշվում է, որ դատարանի որոշումը դեռ բողոքարկման ենթակա է։

 

Ավելի վաղ Իրանի խորհրդարանը բանաձեւ էր ընդունել, որով կոչ էր անում օրինակելի պատիժ սահմանել ցույցերին մասնակցելու համար։ 

 

Պատգամավորները հայտարարել էին մահապատժի անհրաժեշտության մասին։

Քաղաքականություն

Պատահարներ