Ռոնալդինյոն վերադառնում է մեծ ֆուտբոլ
Բրազիլիայի ազգային հավաքականի, «Բարսելոնայի» և «Միլանի» լեգենդար նախկին հարձակվող Ռոնալդինյոն պայմանավորվածություն է ձեռք բերել իտալական Սերիա C-ն ներկայացնող «Ռավեննա» ակումբի հետ։
46-ամյա բրազիլացի ֆուտբոլիստի վերադարձի մասին տեղեկացնում է Gazzetta dello Sport պարբերականը։ Գործակցության մասին պաշտոնապես կհայտարարվի հունիսի 23-ին Մայամիում կայանալիք հատուկ միջոցառման ժամանակ, որտեղ նաև ցուցադրվելու է թիմի նոր մարզահագուստը։
«Նոր գույներ, նույն ժպիտը։ Անհամբերությամբ եմ սպասում այն պահին, երբ կրկին կսկսեմ հրաշքներ գործել գնդակով և նոր պատմություն կկերտեմ Ինյացիո Չիպրիանիի ու նրա ողջ ընտանիքի հետ։ Ֆուտբոլն ինձ միշտ ուրախություն է պարգևել, և ես ցանկանում եմ այդ ոգով կիսվել «Ռավեննայի» հետ»,- նշել է Ռոնալդինյոն։
Ակումբի նախագահ Ինյացիո Չիպրիանին այս տեղափոխությունը բնութագրել է որպես «անհավանական իրադարձություն» իտալական ֆուտբոլի ողջ համակարգի համար։ Ակնկալվում է, որ 2002 թվականի աշխարհի չեմպիոնը թիմին կմիանա նախամրցաշրջանային հավաքի ընթացքում և նոր մրցաշրջանի պատրաստության առաջին իսկ օրերից հասանելի կլինի մարզչական շտաբին։
Նախորդ մրցաշրջանում «Ռավեննան» մոտ է եղել դասակարգման բարձրացմանը, իսկ այժմ, իր կազմում ունենալով 21-րդ դարի ամենավառ ֆուտբոլիստներից մեկին, նպատակադրվել է պայքարել Սերիա B-ի ուղեգրի համար։ Չնայած մարտին լրացած 46 տարիքին՝ Ռոնալդինյոն լիովին պատրաստ է վերստին փորձել ուժերը պաշտոնական խաղերում։
Նմանատիպ հոդվածներ
Պարագվայի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանուն աշխարհի առաջնությունում
Աշխարհի 2026 թվականի առաջնության D խմբի երկրորդ տուրի խաղում Պարագվայի հավաքականը 1-0 հաշվով առավելության հասավ Թուրքիայ...
Էլինա Ավանեսյանը հաղթել է Զագրեբի ԻՏՖ Վ100 մրցաշարում
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դարձել է Զագրեբում անցկացված ԻՏՖ Վ100 մրցաշարի հաղթող, հայտնում են մարզական պարբերականները...
Զլատան Իբրահիմովիչը հայտնել է իր ֆավորիտին ԱԱ-2026-ում
Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացահայտել է, թե աշխարհի 2026 թվականի առաջնության ընթաց...
Անգլիայի հավաքականի սարքավորումները գողացել են Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի սարքավորումներն են գողացվել 2026 թվականի աշխարհի առաջնությունում ընտրանու հանդիպումներից մե...