Հայաստանում սպասվում են եղանակային փոփոխություններ և տեղումներ
Հանրապետության տարածքում առաջիկա օրերին սպասվում է կարճատև անձրև, ամպրոպ և ջերմաստիճանի տատանումներ։
Հանրապետության տարածքում հունիսի 20-ին և 21-22-ին հիմնականում երեկոյան ժամերին, 23-24-ին՝ գիշերը և կեսօրից հետո, իսկ 25-ին՝ կեսօրից հետո առանձին շրջաններում կանխատեսվում է կարճատև անձրև և ամպրոպ, ինչպես նաև տեղ-տեղ հնարավոր է կարկուտ։ Քամին կլինի հարավարևմտյան՝ 2-5 մ/վ արագությամբ, իսկ ամպրոպի ընթացքում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունիսի 20-ի ցերեկը կավելանա ևս 3-4 աստիճանով, իսկ հունիսի 21-24-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։
Երևանում հունիսի 20-ի ցերեկը, 21-ին և 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունիսի 22-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է, իսկ 23-ի երեկոյան և 24-ին օրվա ընթացքում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Կիևյան կամրջի նորոգումն անխուսափելի էր. քաղաքապետի խոսնակը՝ խցանումների և դժգոհությունների մասին
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կիևյան կամուրջի նորոգման ու ամրա...
ԵՄ-ն Հայաստանին 34 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրում՝ տնտեսական ճգնաժամին դիմակայելու համար
Եվրոպական միությունը Հայաստանին հատկացրել է 34 միլիոն եվրոյի անհետաձգելի ֆինանսական աջակցություն՝ մեղմելու համար մասնավո...