Պարագվայի հավաքականը հաղթեց Թուրքիայի ընտրանուն աշխարհի առաջնությունում
Աշխարհի 2026 թվականի առաջնության D խմբի երկրորդ տուրի խաղում Պարագվայի հավաքականը 1-0 հաշվով առավելության հասավ Թուրքիայի ընտրանու նկատմամբ:
Այս հանդիպումը կայացավ ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Սանտա Կլարա քաղաքի «Լիվայս» մարզադաշտում։ Հարավամերիկացիներն արագ գոլ հեղինակեցին. խաղի 2-րդ րոպեին Խուլիո Էնսիսոյի փոխանցումից հետո Մատիաս Գալարսան խփեց միակ ու հաղթական գոլը։ Առաջին խաղակեսի ավարտին՝ 45+3-րդ րոպեին, Միգել Ալմիրոնը VAR-ի միջամտությունից հետո կարմիր քարտ ստացավ ու հեռացվեց խաղադաշտից՝ բարդ կացության մեջ դնելով Պարագվային։ Թեև Թուրքիայի հավաքականն ամբողջ երկրորդ խաղակեսում ունե՛ր քանակական առավելություն, սակայն չկարողացավ փոխել հանդիպման ընթացքը կամ խուսափել պարտությունից։
Կրած պարտության պատճառով Թուրքիայի ընտրանին 0 միավորով եզրափակում է D խմբի մրցաշարային աղյուսակը։ Քանի որ մրցաշարի նոր կանոնակարգով երրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն չկա, և թիմը պարտվել է իր անմիջական մրցակիցներին, ապա մաթեմատիկորեն զրկվել է փլեյ-օֆֆ անցնելու հնարավորությունից ու ժամանակից շուտ ավարտում է ելույթները Մունդիալում։ Ի տարբերություն նրանց՝ ԱՄՆ-ի հավաքականը 6 միավորով արդեն իսկ երաշխավորել է իր տեղը հաջորդ փուլում։
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի հանդիպումները D խմբում կկայանան հունիսի 26-ին. Թուրքիայի ընտրանին կխաղա ԱՄՆ-ի թիմի դեմ, իսկ Պարագվայը կմրցի Ավստրալիայի հավաքականի հետ։
Նմանատիպ հոդվածներ
Էլինա Ավանեսյանը հաղթել է Զագրեբի ԻՏՖ Վ100 մրցաշարում
Թենիսիստուհի Էլինա Ավանեսյանը դարձել է Զագրեբում անցկացված ԻՏՖ Վ100 մրցաշարի հաղթող, հայտնում են մարզական պարբերականները...
Լուկա Մոդրիչը ԱԱ-2026-ից հետո կավարտի ֆուտբոլիստի կարիերան
Խորվաթիայի հավաքականի և իտալական «Միլանի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը որոշում է կայացրել ԱԱ-2026-ի ավարտից հետո եզրափակել...
Զլատան Իբրահիմովիչը հայտնել է իր ֆավորիտին ԱԱ-2026-ում
Շվեդիայի ազգային հավաքականի նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բացահայտել է, թե աշխարհի 2026 թվականի առաջնության ընթաց...
Անգլիայի հավաքականի սարքավորումները գողացել են Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ
Անգլիայի ֆուտբոլի հավաքականի սարքավորումներն են գողացվել 2026 թվականի աշխարհի առաջնությունում ընտրանու հանդիպումներից մե...