Արաքս գետի ափին պատնեշի կառուցման աշխատանքները շարունակվում են
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հայտնել է, որ Արաքսի ափին պատնեշի կառուցման աշխատանքները ընթացքի մեջ են։
Արաքս գետի ափին ամբարտակի կառուցման աշխատանքները շարունակվում են, ինչի մասին Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: Գերատեսչությունից նշել են միայն, որ աշխատանքները շարունակվում են՝ այլ մանրամասներ չհայտնելով։
Դեռ նախորդ տարի Sputnik Արմենիան հայտնել էր, որ Հայաստանը Արաքսի ափին ամբարտակ կառուցելու խնդիրը 1,5 տարի համաձայնեցնում է Թուրքիայի հետ, թեև սահմանային գետերի և գետակների վերաբերյալ երկրների միջև գործող կոնվենցիայի համաձայն՝ Հայաստանը պարտավոր է սոսկ «ժամանակին զգուշացնել» շինարարական աշխատանքների մասին, իսկ «համաձայնեցման» անհրաժեշտություն չկա։
Արաքսավան և Բուրաստան համայնքների հատվածում Արաքս գետը դեպի նախկին հուն հետ վերադարձնելու նպատակով կառուցվող պատնեշի արժեքը կազմելու է մոտ 1 մլն դոլար։ Հայկական կողմում ավազի ապօրինի արդյունահանման հետևանքով Արաքսի հունը, որով անցնում է Թուրքիայի հետ սահմանագիծը, փոփոխվել է, ինչի պատճառով ձևավորվել է շուրջ 330 հեկտար տարածքով կղզի։ Խնդիրներից խուսափելու նպատակով նախարարությունն առաջարկել է կառուցել շուրջ 130 մետր երկարություն և 8 մետր խորություն ունեցող պատնեշ, որպեսզի ջրի հոսքը ուղղվի դեպի նախկին հուն։
Միաժամանակ, Նազելի Բաղդասարյանը հերքում է Թուրքիայի հետ Արաքս գետի վերաբերյալ «գործարքի» առկայությունը։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։ Այս մասին հայտնում են...
Կիևյան կամրջի նորոգումն անխուսափելի էր. քաղաքապետի խոսնակը՝ խցանումների և դժգոհությունների մասին
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կիևյան կամուրջի նորո...