Շիրակի մարզում մեկնարկել են կարկուտի վնասների գնահատման աշխատանքները
Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանի հանձնարարականով վնասների գնահատման մարզային հանձնաժողովը նախօրեից սկսել է երեկոյան տեղացած ուժեղ կարկուտի պատճառած գույքային վնասների հաշվառումը, որն առավելապես արձանագրվել է Գյումրի քաղաքում։
Այս մասին հայտնում է Շիրակի մարզպետի աշխատակազմը։
Պատճառված վնասների գույքագրումը կատարվում է անմիջապես տեղերում՝ յուրաքանչյուր համայնքի տարածքում։ Մարզային հանձնաժողովը, սերտորեն գործակցելով համայնքային համապատասխան հանձնաժողովների հետ, իրականացնելու է վնասների մանրամասն ուսումնասիրություն և ճշտում։
Աշխատանքների ընթացքում հաշվառման է ենթարկվելու նաև գյուղատնտեսական նշանակության հողատարածքներին, ինչպես նաև մշակաբույսերին հասցված վնասը։
Ստեղծված իրավիճակում աշխատանքների կազմակերպման ընթացիկ փուլն ու հետագա քայլերը քննարկելու նպատակով տեղի է ունեցել խորհրդակցություն։ Հանդիպմանը մասնակցել են մարզպետի տեղակալ Ալբերտ Այվազյանը, ՀՀ ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Արմեն Ափոյանը, ինչպես նաև մարզպետի և փրկարար ծառայության աշխատակազմերի պատասխանատու ներկայացուցիչները։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշ...
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։ Այս մասին հայտնում են...
Կիևյան կամրջի նորոգումն անխուսափելի էր. քաղաքապետի խոսնակը՝ խցանումների և դժգոհությունների մասին
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կիևյան կամուրջի նորո...