Վարչական դատարանը բավարարել է Հայ Առաքելական եկեղեցու հայցը
Դատավոր Աղասի Դարբինյանի նախագահությամբ գործող Վարչական դատարանը ուրբաթ օրը բավարարման որոշում է կայացրել Հայ Առաքելական եկեղեցու կողմից ընդդեմ ՆԳՆ ոստիկանության ներկայացված հայցի վերաբերյալ։
Ինչպես հայտնում է փաստաբան Արա Զոհրաբյանը, իրավական վեճն առնչվում էր Արագածոտնի մարզում գտնվող Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն։ Կարգալույծ հռչակված Արամայիս Թախմազյանի (Տեր Թադե) կողմից եկեղեցու Սուրբ Խորան, Ավանդատուն ու Ատյան մուտք գործելու, ինչպես նաև այնտեղ ծիսական գործողություններ կատարելու սպառնալիքի առնչությամբ Եկեղեցին նախապես դիմում էր հղել իրավապահներին։ Կառույցը պահանջել էր ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգին համապատասխան կանխել հնարավոր ներխուժումը և ձեռնարկել վտարմանն ուղղված քայլեր։
Փաստաբանի փոխանցմամբ՝ ոստիկանական համակարգը հրաժարվել էր իրականացնել օրենքով իրեն վերապահված գործողությունները, նույնիսկ չէր կազմակերպել այցելություն դեպքի վայր և չէր կատարել կառավարության որոշմամբ սահմանված ստուգողական միջոցառումները։
Արա Զոհրաբյանը նշում է, որ Վարչական դատարանն արձանագրել է հետևյալը՝ ոստիկանությունը ստացված դիմումների հիման վրա պարտավորություն ուներ ներկայանալու եկեղեցական տարածք և կատարելու օրենքով սահմանված գործողությունները։ Առանց դեպքի վայր մեկնելու և օրենքով նախատեսված ընթացակարգն իրականացնելու իրավապահ մարմինն իրավասու չէր հանգել եզրակացության՝ ներխուժման առկայության կամ բացակայության վերաբերյալ։ Ըստ այդմ, եկեղեցու ներկայացրած դիմումների հիման վրա համապատասխան քայլեր չձեռնարկելը որակվել է որպես ոչ իրավաչափ անգործություն։
«Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը», - Ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում գրել է փաստաբան Արա Զոհրաբյանը։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։ Այս մասին հայտնում են Օրրան...
Կիևյան կամրջի նորոգումն անխուսափելի էր. քաղաքապետի խոսնակը՝ խցանումների և դժգոհությունների մասին
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կիևյան կամուրջի նորոգման ու ամրա...