Friends սերիալի ռեժիսոր և համահիմնադիր Ջեյմս Բերոուզը մահացել է 85 տարեկան հասակում
85 տարեկան հասակում կյանքից հեռացել է հեռուստատեսային հայտնի ռեժիսոր, ամերիկյան կատակերգական սերիալների (սիթքոմների) պատմության ամենաազդեցիկ դեմքերից մեկը՝ Ջեյմս Բերոուզը։
Մահվան լուրը People ամսագրին տված հայտարարության մեջ հաստատել է նրա ընտանիքը՝ նշելով, որ ռեժիսորը մահացել է ուրբաթ օրը՝ խաղաղ պայմաններում, հարազատներով շրջապատված։ Մահվան պատճառը կամ վայրը չեն հաղորդվում։
Ջեյմս Բերոուզն ավելի քան հազար հեռուստատեսային դրվագների և շուրջ 75 պիլոտային (փորձնական) նախագծերի ռեժիսոր է, որոնք հետագայում վերածվել են հիթային սերիալների։ Նրա ձեռքով են կերտվել այնպիսի պաշտամունքային սիթքոմներ, ինչպիսիք են՝
- «Cheers» («Ուրախ ընկերակցություն») – հանդիսանում է համահեղինակը և 273 դրվագներից 243-ի ռեժիսորը,
- «Will and Grace» («Ուիլն ու Գրեյսը») – եղել է բոլոր 246 դրվագների ռեժիսորը,
- «Friends» («Ընկերները»), «Taxi» («Տաքսի») և «Frasier» («Ֆրեյզեր»)։
Բացի այդ, նա հանդիսանում է «The Big Bang Theory» («Մեծ պայթյունի տեսությունը») և «Two and a Half Men» («Երկուսուկես մարդ») սերիալների մեկնարկային (պիլոտային) դրվագների ռեժիսորը։ Նրան է վերագրվում նաև սիթքոմների նկարահանման ոլորտում տեխնիկական հեղափոխությունը՝ ավանդական 3 տեսախցիկով նկարահանումը 4-ի հասցնելը։
Նմանատիպ հոդվածներ
Երբ ուժի մեջ կմտնի վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը
Ազգային ժողովը երեկ ընդունեց խախտումների պատճառով վարելու իրավունքից զրկվածներին աջակցող նախագիծը։ Օրենքն ուժի մեջ կմտնի...
Ռուսաստանից Հայաստան ժամանած բոլոր անձինք կգնան 25-օրյա վարժական հավաքներին․ ՌՈ-ն ծանուցագրեր է հանձնում․ ԶԼՄ
Ռազմական ոստիկանության ծառայողները ՌԴ-ից վերադարձող տղամարդկանց վարժանքների մասնակցելու ծանուցագրեր են հանձնում: Նշվում...
Օրրան հիմնադրամը՝ ջրահեղձ եղած 7-ամյա Նարեի մասին
Խոր կսկիծով տեղեկացանք Օրրան Վանաձորի մեր սիրելի սան, 7-ամյա Նարեի ողբերգական մահվան մասին։ Այս մասին հայտնում են Օրրան...
Կիևյան կամրջի նորոգումն անխուսափելի էր. քաղաքապետի խոսնակը՝ խցանումների և դժգոհությունների մասին
Երևանի քաղաքապետի խոսնակ Արտյոմ Կարապետյանը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է. «Կիևյան կամուրջի նորոգման ու ամրա...