Էմանուել Մակրոնը խոսել է Դոնալդ Թրամփի դիրքորոշման փոփոխության մասին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ ղեկավար Դոնալդ Թրամփը, 2025 թվականի սկզբին Սպիտակ տուն վերադառնալուց հետո, նախապես լիովին համոզված էր, որ Ուկրաինան պատերազմում կպարտվի Ռուսաստանին։
Մակրոնը նշել է, որ Թրամփը նույնիսկ Պուտինի հետ ունեցած գագաթնաժողովից հետո հույս ուներ կնքել այնպիսի գործարք, որով Մոսկվային կփոխանցվեին ուկրաինական նոր տարածքներ, սակայն այժմ՝ Ֆրանսիայում անցկացված Մեծ յոթնյակի գագաթնաժողովից և ուկրաինացիների դիմադրողականությունը տեսնելուց հետո, արմատապես փոխել է իր մոտեցումը՝ հասկանալով, որ Կիևի արագ տապալման վերաբերյալ կանխատեսումները սխալ էին։
Ինչպես հաղորդում է հանրահայտ Meduza-ն, հունիսի 16-17-ին Ֆրանսիայում կայացած G7 գագաթնաժողովի ընթացքում, որին ներկա է եղել նաև Վլադիմիր Զելենսկին, Դոնալդ Թրամփը դիմել է գործընկեր երկրներին՝ խնդրելով աջակցել Միացյալ Նահանգներին Հորմուզի նեղուցի ականազերծման հարցում, ինչի դիմաց Վաշինգտոնը հայտնել է իր պատրաստակամությունը՝ շարունակելու օգնության տրամադրումը Ուկրաինային:
Նմանատիպ հոդվածներ
Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է ընդդիմադիրների բացակայությանը
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հունիսի 17-ի նիստին անդրադարձել է խորհրդարանի լիագումար նիստից ընդդիմադիր խմբակցությունն...
Անվավեր է ճանաչվել Ծաղկաձորի ճոպանուղու տարածքի հողամասի սեփականության իրավունքը
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեին պատկանող՝ Ծաղկաձորի ճոպանուղու տարածքում գտնվող 225,1 հեկտար մակերեսով և 36,4 միլի...
Ո՞ր մարզն է ամենաակտիվը մասնակցում ընտրություններին
Ժամը 17:00-ի դրությամբ հանրապետությունում քվեարկությանը մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 48.92 %-ը, ին...
Հանցագործության մասին չհայտնած անձը ձերբակալվել է
ՀՀ քննչական կոմիտեում ստացված հաղորդման հիման վրա, ըստ որի Հ.Ս.-ն հստակ իմանալով նախապատրաստվող հանցագործության մասին՝ ա...