Պատահարներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լոս Անջելեսում կառնավալի ժամանակ մեքենան մխրճվել է ամբոխի մեջ
Lilit A.
Լոս Անջելեսի հարավում Porsche Cayenne-ն մխրճվել է կառնավալային երթի մեջ, առնվազն վեց մարդ վիրավորվել է: Դեպքը տեղի է ունեցել մի քանի ժամ առաջ՝ Մարտին Լյութեր Քինգի բուլվարի մոտ։
Ոստիկանության աշխատակիցները փորձել են կանգնեցնել սպիտակ Porsche Cayenne մակնիշի ավտոմեքենան, վարորդը անտեսել է պահանջը և շարունակելով շարժվել՝ տապալել է ցեմենտե ցանկապատն ու մխրճվել մարդկանց մեջ։
Վեց տուժած տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Նրանց կյանքին վտանգ չի սպառնում։ Անվտանգության ուժերը մեքենան հայտնաբերել են դեպքի վայրից մի քանի թաղամաս այն կողմ։
Ենթադրյալ վարորդը ձերբակալվել է, պարզվում է նրա ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես է Արմավիրում կատաղած ցուլը հարձակվել մարդկանց վրա. տուժածների թվում կա երեխա
Lilit A.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Խոշոր պայթյուն Ստամբուլի կենտրոնում. կան տուժածներ
Lilit A.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Դալլաս քաղաքում ավիաշոուի ժամանակ երկու ինքնաթիռ է բախվել
Lilit A.
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իրկուտսկում Սու-30 ինքնաթիռ է կործանվել
Lilit A.