Լիբանանը Սադամ Հուսեյնի ազգականին արտահանձնել է Իրաքին
Նոյեմբերի 9-ին Լիբանանը Իրաք է արտահանձնել մի տղամարդու, ով Սադամ Հուսեյնի ազգականն է. տղամարդը մեղադրվում է ԴԱԻՇ-ի ջարդերին մասնակցությունունենալու համար, հայտնում է Al Arabia-ն՝ հղում տալով անվտանգության աղբյուրներին:
Իրաքյան ԶԼՄ-ները նշում են, որ 1994 թվականին ծնված Աբդուլլահ Սաբավին Սադամ Հուսեյնի եղբորորդին է։ Նա մեղադրվում է ԴԱԻՇ-ի անդամ լինելու եւ 2014 թվականին «Սփեյխերի» ջարդերին մասնակցելու համար, որի ժամանակ ծայրահեղական խմբավորումը մահապատժի է ենթարկել մինչեւ 1700 ռազմաօդային ուժերի կուրսանտի։ Նա բերման է ենթարկվել հունիսի 11-ին՝ Ինտերպոլի պահանջով։ Դրանից հետո Իրաքը խնդրել է արտահանձնել նրան։
Սաբավիի ընտանիքը հերքում է մեղադրանքը: Ըստ նրա հարազատների՝ ջարդերի ժամանակ երիտասարդը Եմենում է եղել։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը պարգևատրել Գարեգին Երկրորդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան...
ԱՄԷ-ն փորձել է միջամտել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը. ի՞նչ է պարզել Ամերիկյան հետախուզությունը
Ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները փորձել է միջամտել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության...
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը` Ստամբուլում տեղի ունեցած պայթյունին իրենց մասնակցության մասին
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հերքել է իր առնչությունը Ստամբուլի պայթյունին: Այս մասին հայտնում Al-Jazeer...
Փղերը ջունգլիներում գտել են գյուղացիների պատրաստած լիկյորը, խմել ու հարբել
Հնդկաստանում երկու տասնյակից ավելի փիղ հարբել է՝ խմելով գյուղացիների պատրաստած տնային ալկոհոլային խմիչքը: Արդյունքում հս...