Այլ

Փղերը ջունգլիներում գտել են գյուղացիների պատրաստած լիկյորը, խմել ու հարբել

Unknown 118 դիտում
Փղերը ջունգլիներում գտել են գյուղացիների պատրաստած լիկյորը, խմել ու հարբել

Հնդկաստանում երկու տասնյակից ավելի փիղ հարբել է՝ խմելով գյուղացիների պատրաստած տնային ալկոհոլային խմիչքը: Արդյունքում հսկաները տապալվել են գետնին ու քնել: 24 փղից բաղկացած խումբը շրջում էր արևելյան Օդիշա նահանգի ջունգլիներով, երբ հանդիպել է մեծ կավե ամանների՝  լցված «մուհուա» ավանդական լիկյորով, գրում է Daily Mail-ը:

Սալիպադա գյուղի բնակիչները ալկոհոլով տարաները թողել էին ջունգլիներում, որպեսզի խմիչքը խմորվեր: Սակայն ավելի ուշ գալով տարաների մոտ՝ գյուղացիները տեսել են հետևյալ պատկերը. տարաները կոտրված են, իսկ դրանց բեկորների շուրջ ընկած են հարբած փղերը:

Տեղացիներին չի հաջողվել կենդանիներին արթնացնել խորը քնից։ Փղերն արթնացել են միայն այն ժամանակ, երբ հայտնվել են վայրի բնության հարցերով վարչության աշխատակիցները և սկսել թմբուկներ հարվածել: Արդյունքում փղերը կարողացել են ոտքի կանգնել և դանդաղ քայլել դեպի անտառի խորքերը:

Բնակիչներից մեկի պատմելով՝ նախկինում փղերը ևս խմել են «մուհուա»: «Նրանք սիրում են դա։ Այն մաքուր է, համեղ է և թունդ»,- The Times-ին ասել է Wildlife SOS-ի գործադիր տնօրեն Կարթիկ Սաթյանարայանը: Ըստ նրա՝ որոշ փղեր կախվածություն են ձեռք բերել «մուհուա»-ից և սկսել են կատաղի որոնումներ ալկոհոլի համար:
 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250