ԱՄԷ-ն փորձել է միջամտել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը. ի՞նչ է պարզել Ամերիկյան հետախուզությունը
Ամերիկյան հետախուզությունը պարզել է, որ Արաբական Միացյալ Էմիրությունները փորձել է միջամտել ԱՄՆ-ի արտաքին քաղաքականությանը, հայտնում է The Washington Post-ը։
Հրատարակությունը նշել է, որ Միացյալ Նահանգների հետախուզությունը գաղտնի զեկույց է կազմել, որտեղ մանրամասն ներկայացված են Արաբական Միացյալ Էմիրությունների կողմից ամերիկյան քաղաքական համակարգը մանիպուլացնելու փորձերը։
Փաստաթուղթը կարդացած մի քանի աղբյուրներ պնդում են, որ այն վերաբերում է Միացյալ Նահանգների արտաքին քաղաքականությունը Էմիրությունների օգտին ուղղորդելու օրինական եւ անօրինական փորձերին։ Նշվում է, որ ամերիկյան կառավարման համակարգի խոցելիությունը շահագործելու նման ձգտումները ներառել են ամերիկյան մի քանի վարչակազմեր։
Հրատարակությունն ընդգծել է, որ ԱՄՆ հետախուզությունը մատնանշում է ԱՄՆ համակարգի կախվածությունը քարոզարշավի ներդրումներից, լոբբիստների նկատմամբ զգայունությունը եւ բացահայտման մասին օրենքների թույլ իրացումը՝ օտարերկրյա կառավարությունների միջամտությունից պաշտպանվելու տեսանկյունից, գրել է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը պարգևատրել Գարեգին Երկրորդին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին պարգևատրել է Պատվո շքանշանով։ Համապատասխան...
Լիբանանը Սադամ Հուսեյնի ազգականին արտահանձնել է Իրաքին
Նոյեմբերի 9-ին Լիբանանը Իրաք է արտահանձնել մի տղամարդու, ով Սադամ Հուսեյնի ազգականն է. տղամարդը մեղադրվում է ԴԱԻՇ-ի ջարդ...
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը` Ստամբուլում տեղի ունեցած պայթյունին իրենց մասնակցության մասին
Քրդստանի աշխատավորական կուսակցությունը (PKK) հերքել է իր առնչությունը Ստամբուլի պայթյունին: Այս մասին հայտնում Al-Jazeer...
Փղերը ջունգլիներում գտել են գյուղացիների պատրաստած լիկյորը, խմել ու հարբել
Հնդկաստանում երկու տասնյակից ավելի փիղ հարբել է՝ խմելով գյուղացիների պատրաստած տնային ալկոհոլային խմիչքը: Արդյունքում հս...