30-ամյա միլիարդատերը ժամերի ընթացքում կորցրել է ողջ կարողությունը

 30-ամյա միլիարդատեր Սեմ Բենքմեն-Ֆրիդը՝ Forbes-ի ցուցակի 10 ամենաերիտասարդ միլիարդատերերից մեկը, 48 ժամում կորցրել է իր ողջ կարողությունը, հայտնում են ռուսական լրատվամիջոցները։ 
Դա պայմանավորված է նրանով, որ երկրորդ խոշորագույն կրիպտոարժույթի բորսան՝ FTX-ը, նախաձեռնել է իր սնանկացումը ԱՄՆ-ում: Բենքմեն-Ֆրիդը, ով զբաղեցնում էր գլխավոր տնօրենի պաշտոնը, հրաժարական է տվել։ 

Կրիպտոարժույթների շուկան այս շաբաթ զգացել է իր պատմության մեջ ամենաուժեղ ցնցումներից մեկը: Սկզբում հիմնական կրիպտոարժույթներն ընկել են այն լուրից հետո, որ խոշորագույն կրիպտոբորսան՝ Binance-ը, գնում է իր մրցակից FTX-ը: Եվ երբ Binance-ը վերջին պահին դուրս եկավ գործարքից, բիթքոինի գինը հասավ երկու տարվա նվազագույնին: FTX-ի հիմնադիր Սեմ Բենքմեն-Ֆրիդը ռեկորդային ժամանակում կորցրեց իր միլիարդները։ 

Երկու ամիս առաջ Forbes-ը Սեմի կարողությունը գնահատել էր մոտ 17 միլիարդ դոլար։ Դրանցից 16-ը նա կորցրել է մեկ գիշերում։ 

Հաղորդվում է նաև, որ առնվազն 1 միլիարդ դոլարի հաճախորդներ անհետացել են փլուզված FTX կրիպտո փոխանակումից: Ընկերությունը հայտնել է, որ մտադիր է հետաքննել «անոմալ գործարքները»:

Քաղաքականություն

Պատահարներ