Այլ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Նիկոլ» փոթորիկի հետևանքները Ֆլորիդայում

«Նիկոլ» փոթորիկը ավերածությունների պատճառ է դարձել Ֆլորիդա նահանգում, ինչի հետևանքով 350 000 տուն հոսանքազրկվել է։ Ափին մի քանի շինություններ ավերվել են հսկայական ալիքներից։ Այս մասին հաղորդում է…

«Նիկոլ» փոթորիկը ավերածությունների պատճառ է դարձել  Ֆլորիդա նահանգում, ինչի հետևանքով 350 000 տուն հոսանքազրկվել է։ Ափին մի քանի շինություններ ավերվել են հսկայական ալիքներից։ Այս մասին հաղորդում է washingtonpost.com-ը։ 

Զոհերի թվի վերաբերյալ տվյալները տարբեր են, հաստատվել է առնվազն երկու մարդու մահը։

Օդերևութաբաններն ընդգծել են, որ սա վերջին 40 տարվա ընթացքում առաջին դեպքն է, երբ փոթորիկը հարվածում է Միացյալ Նահանգներին նոյեմբեր ամսին:

Փոթորկի հզորության պատճառով իշխանությունները բնակչության պարտադիր տարհանման հրաման են արձակել: Ֆլորիդա նահանգի 67 շրջանից 45-ում սահմանվել է արտակարգ դրություն, մինչդեռ չորս շրջան պարտադիր տարհանման հրաման է ստացել:

 

[4453729f466bfe0f7a63cd076871da19.jpg]

[dfb613697357aca96d13e1de66c47f8b.jpg]

 

[dc556647e0570d0fe30a91c1bf5cbb43.jpg]

 

[c505d526c2f7948b01ac35429648c316.jpg]

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250