Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եգիպտոսում․ կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եգիպտոսի հյուսիսում գտնվող Դակահլիա նահանգում․ ուղևորատար ավտոբուսը շրջվել և վայր է ընկել գետը, ինչի հետևանքով զոհվել է 20 և վիրավորվել 16 մարդ։
Այդ մասին հայտնում է Al-Masry Al-Youm թերթը։
Վթարը տեղի է ունեցել Էլ Մանսուրա և Միթ Ղամր քաղաքների միջև ճանապարհին։ Վարորդը կարողացել է դուրս նետվել մեքենայից։
Այս պահին շարունակվում են որոնողափրկարարական աշխատանքները։ Ընդհանուր առմամբ ավտոբուսում եղել է ավելի քան 45 ուղեւոր։
Նախնական տվյալներով՝ վթարի պատճառը վարորդի սխալն է՝ կտրուկ շրջադարձերից մեկում նա կորցրել է կառավարումը։ Տեղի իշխանությունները միջադեպի ավելի մանրամասն հետաքննություն են անցկացնում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիայում միգրանտներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
Թուրքիայի Բոլու քաղաքում միգրանտներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 32-ը վիրավորվել են։ Այս մ...
Դոնեցկում մարտերը կատաղի են, առանց դադարի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է հետ մղել ավելի քան 100 հարձակում Ար...
Խերսոնը մնացել է առանց էլեկտրականության
Խերսոնի բոլոր թաղամասերը մնացել են առանց էլեկտրականության։ «Ողջ քաղաքում լույս չկա, այո։ Մենք սպասում ենք տեղեկություննե...
Բուլղարիայում ձերբակալել են Ստամբուլի ահաբեկչության մեջ կասկածվող հինգ անձի
Բուլղարիայում ձերբակալել են 5 մարդու, որոնք կասկածվում են նոյեմբերի 13-ին Ստամբուլում տեղի ունեցած ահաբեկչությանը առնչու...