Թուրքիայում միգրանտներ տեղափոխող ավտոբուս է շրջվել
Թուրքիայի Բոլու քաղաքում միգրանտներ տեղափոխող ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է երեք մարդ, ևս 32-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով երկրի առողջապահության նախարար Ֆախրեթին Քոջային։
«Բոլուի մայրուղու վրա ավտոբուսի շրջվելու հետևանքով մահացել է երեք մարդ: Տուժել է 32 մարդ, որոնցից երկուսի վիճակը ծանր է։ 27 հոգի դեռ բուժվում է»,- ասել է նախարարը։
Նա նաև ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին, իսկ վիրավորներին մաղթել շուտափույթ ապաքինում։
Նմանատիպ հոդվածներ
Խերսոնը մնացել է առանց էլեկտրականության
Խերսոնի բոլոր թաղամասերը մնացել են առանց էլեկտրականության։ «Ողջ քաղաքում լույս չկա, այո։ Մենք սպասում ենք տեղեկություննե...
ԱՄՆ-ն Գերմանիայում շտաբ է ստեղծում Կիևին զենք մատակարարելու համար. Պենտագոն
ԱՄՆ-ն Գերմանիայում ստեղծում է Ուկրաինային օգնելու նոր խումբ, որը երկարաժամկետ հեռանկարում կզբաղվի այդ երկիր սպառազինությ...
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եգիպտոսում․ կան մեծ թվով զոհեր և վիրավորներ
Խոշոր ավտովթար է տեղի ունեցել Եգիպտոսի հյուսիսում գտնվող Դակահլիա նահանգում․ ուղևորատար ավտոբուսը շրջվել և վայր է ընկել...
Դոնեցկում մարտերը կատաղի են, առանց դադարի․ Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտնել է, որ երկրի զինված ուժերին հաջողվել է հետ մղել ավելի քան 100 հարձակում Ար...