«Այսօր էլ մենք մեր հայրենի հողերում ենք՝ ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ». Ալիևի հայտարարությունը
«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները նոր հնարավորություններ են բացում տարածաշրջանի համար»,- այս մասին նոյեմբերի 11-ին Սամարղանդում Թյուրքական պետությունների կազմակերպության 9-րդ գագաթնաժողովում ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը` շարունակելով խոսել, ինչպես ինքն է բնորոշում, «Զանգեզորի միջանցքի» մասին:
Բռնապետը նշել է, որ Ադրբեջանը իր տարածքում լայնածավալ գործունեություն է իրականացնում՝ կապված միջանցքի հետ։
«Զանգեզուրի միջանցքի բացումը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր երկրների համար»,- ասել է Ալիևը։
Խոսելով հայ-ադրբեջանական սահմանի մասին բռնապետը նման հայտարարությամբ է հանդես եկել. «Այսօր էլ մենք մեր հայրենի հողերում ենք՝ ադրբեջանա-հայկական սահմանի ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանաը 44-օրյա պատերազմից հետո ներխուժել և օկուպացրել է ՀՀ սուվերեն, պետական տարածքի որոշ հատված և չի ենթարկվում մեր երկրից դուրս գալու, իր դիրքեր վերադառնալու կոչ-հորդորենրին:
Նմանատիպ հոդվածներ
Միրզոյանը ցավակցել է թուրք գործընկերոջը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում է արել Twitter–ում և ցավակցություն հ...
Բայրամովը` Բլինքենի ու Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թվիթերյան իր հաշվում գրառում է արել նախօրեին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտ...
Զելենսկին նշել է ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման պայմանները
G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինայի և...
Ի՞նչ են քննարկել ԱՄՆ-ն ու ՌԴ-ն Թուրքիայում. ո՞վ էր նախաձեռնել հանրության համար անսպասելի այս հանդիպումը
Ամերիկայի Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը Անկարայում հանդիպել է Ռուսաստանի արտաքին հետախուզութ...