Ալեն Սիմոնյանի ծառայողական մեքենան վթարի է ենթարկվել, ինչից հետո մեքենայի համարանիշը հանել են. ԶԼՄ

Այսօր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

 

 Ժամը 19։00-19։30-ն ընկած ժամանակահատվածում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցում բախվել են BMW մակնիշի 001 HH 01 համարանիշի, Nissan մակնիշի 112 HH 01 համարանիշի և Toyota Camry մակնիշի 99 ՏA 999 համարանիշի ավտոմեքենաները, գրում է Shamshyan.com-ը։

 

Վթարի հետևանքով տուժածներ չկան։  BMW-ն հաշվառված է ՀՀ Ազգային ժողովի հաշվեկշռում և սպասարկում է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, Nissan-ը նույնպես հաշվառված է ԱԺ հաշվեկշռում։ Արդյոք վթարի պահին ԱԺ նախագահ Ա. Սիմոնյանը ավտոմեքենայում  է եղել, հայտնի չէ։ Վթարից հետո էլ նրա ավտոմեքենայի հետևի մասից համարանիշը հանել էին։

Քաղաքականություն