Արցախում ադրբեջանցիները կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ. ՆԳՆ
Ադրբեջանական մարտական դիրքից կրակ է արձակվել գյուղատնտեսական աշխատանքներ կատարող քաղաքացիական անձանց ուղղությամբ:
Այս մասին հայտնում են Արցախի Ներքին գործերի նախարարությունից։
Նոյեմբերի 16-ին ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Ասկերանի շրջանի Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս, ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։
Հրադադարի ռեժիմի խախտման պատճառով դադարեցվել են գյուղատնտեսական աշխատանքները:
Քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան։
Դեպքի մասին ոստիկանքւթյունը տեղեկացրել և համապատասխան նյութեր է տրամադրել ռուսական խաղաղապահ զորակազմին։
Ստուգմամբ զբաղվում է ոստիկանության Մարտունու շրջանային բաժինը։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Լունապարկում» ատրակցիոնի նստարանը պոկվել է և 6 մետր շպրտվել. կա տուժած. ԶԼՄ
Այսօր՝ նոյեմբերի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Խանջյան 2 հասցեում գործող «Լունապարկ»-ի տարածքում «Բիո Ռո...
Ադրբեջանական զինուժը կրակ է բացել հայկական արևելյան սահմաններին. ՀՀ ՊՆ
Նոյեմբերի 6-ի լույս 7-ի գիշերը, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են...
Ահաբեկչություն Իրանում. կան զոհեր և վիրավորներ
Իրանում առնվազն հինգ մարդ է զոհվել Խուզեստան նահանգի Իզե քաղաքի կենտրոնական շուկայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանք...
Լեհաստանում Ուկրաինայի հետ սահմանին հրթիռներ են ընկել. զոհեր կան. ТАСС
Երկու հրթիռ ընկել են արևելյան Լեհաստանի գյուղերից մեկի հացահատիկի չորանոցներ, որոնք գտնվում են Ուկրաինայի հետ սահմանին:...