Զելենսկին չի մասնակցի G20-ին. հայտնի է պատճառը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չի մասնակցի Բալիում կայանալիք G20 գագաթնաժողովին, հայտնել է detikBali պորտալը՝ վկայակոչելով Ինդոնեզիայի ծովային գործերի եւ ներդրումների նախարար Լուհուտա Բինսար Փանջաիտանին: Տեղեկատվությունը փոխանցում էէ ՌԻԱ Նովոստին:
Ինչպես պարզաբանել է միջոցառման նախապատրաստման համար պատասխանատու պաշտոնյան, Զելենսկին «կզբաղվի Ուկրաինայի ներքին գործերով»։
Բացի այդ, Փանջաիտանը հաստատել է, որ Վլադիմիր Պուտինը նույնպես չի մասնակցի գագաթնաժողովին։ Նրա խոսքով ՝ երկու նախագահներն էլ «շատ խիտ գրաֆիկներ ունեն, մենք պետք է հարգենք գագաթնաժողովից բացակայելու նրանց որոշումը»։
Հիշեցնենք` G20-ի 17-րդ գագաթնաժողովը տեղի կունենա Բալիում նոյեմբերի 15-16-ը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
Հնդկաստանը Հայաստանին ATAGS հաուբիցներ կմատակարարի
The Hindu պարբերականը գրում է, որ Հնդկաստանը սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Նշվում...
«Ուղիղ ասեք». Սիմոնյանը դիմել է Հայաստանին
«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայ...