ՆԱՏՕ-ն վերապատրաստման դասընթացներ կանցկացնի ադրբեջանական զինուժի համար

ՆԱՏՕ-ի միացյալ ուժերի հրամանատարության շարժական ուսումնական խումբը որոշել է Ադրբեջանի զինվորականների համար «Օպերատիվ մակարդակում ՆԱՏՕ-ի գործողությունների գնահատում» թեմայով վերապատրաստման դասընթաց անցկացնել։  Այս մասին հայտնում է Ադրբեջանի ռազմական գերատեսչության մամուլի ծառայությունը, գրում է  Lenta. ru-ն։

 

Նշվում է, որ ՆԱՏՕ-ի դասընթացը, որն անցկացվում է Բաքվի Ռազմական կառավարման ինստիտուտում, կտեւի մինչեւ նոյեմբերի 12-ը։ 

 

Զորավարժությունների ընթացքում տարբեր տիպի զորքերի ադրբեջանցի զինծառայողները  ճեպազրույցներ են ստացել ՆԱՏՕ-ի և ռազմական համագործակցության, ինչպես նաև Հյուսիսատլանտյան դաշինքում գործողությունների պլանավորման, վերլուծության և գնահատման գործընթացների վերաբերյալ:

 

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Վրաստանը Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ բանակի հրամանատարության հետ միասին սկսել է Agile Spirit 2023 միջազգային զորավարժությունների նախապատրաստումը: Հանրապետության պաշտպանության նախարարության հաղորդագրության համաձայն՝ ուսումնամարզական զորավարժությունները նախատեսվում է անցկացնել 2023-ի ամռանը։

Քաղաքականություն

Պատահարներ