«Մենք պատրաստվում ենք առաջիկայում նոր առաջարկ ներկայացնել Ադրբեջանին». Փաշինյան
Այսօր` նոյեմբերի 10-ին, կառավարության նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Ադրբեջանի հետ կոմունիկացիաների վերաբացման պայմանավորվածության գործընթացին:
Նա նշեց, որ Հայաստանն առաջիկայում Ադրբեջանին նոր առաջարկ կներկայացնի նոր ճանապարհների կառուցման վերաբերյալ։
«Ադրբեջանի ղեկավարն ինքն է հրաժարվում նոր կոմունիկացիաների կառուցման առաջարկից, որը ՀՀ–ն գրավոր ձևակերպել և Ադրբեջանին է փոխանցել դեռևս 2021թ–ի դեկտեմբերին։ Ընդ որում` մենք պատրաստվում ենք առաջիկայում այս թեմայով նոր առաջարկ ներկայացնել։ Եվ, ընդ որում, մենք այս թեմայով ևս մեկ` լրացուցիչ առաջարկ ունենք»,– ընդգծեց Փաշինյանը:
Վարչապետը, սակայն, չբացահայտեց նոր առաջարկի մանրամասները։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
Հնդկաստանը Հայաստանին ATAGS հաուբիցներ կմատակարարի
The Hindu պարբերականը գրում է, որ Հնդկաստանը սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Նշվում...
«Ուղիղ ասեք». Սիմոնյանը դիմել է Հայաստանին
«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայ...