«Գարնանը զորքերը կարող են վերսկսել հարձակումը». ԱՄՆ-ից մեկնաբանում են Ռուսաստանի որոշումը Խերսոնի վերաբերյալ
Նյու Յորքի Տնտեսագիտական ակումբում կայացած միջոցառմանը ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլլին հայտարարել Է, որ հնարավորություն Է տեսնում Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ բանակցությունների համար, եւ կողմերին կոչ Է արել օգտվելու դրանից:
Միլլին մեկնաբանել Է Խերսոնի մարզում զորքերը Դնեպրից այն կողմ հետ քաշելու շուրջ առաջացած իրադրությունը: Նրա արծիքով՝ Ռուսաստանն այդ քայլին Է դիմել, որպեսզի «պահպանի իր ուժերը պաշպանության գծերի վերականգնման համար», թեև գարնանն այդ զորքերը կարող են վերսկսել հարձակումը:
«Բայց կա նաեւ հնարավորություն, հնարավորությունների պատուհան բանակցությունների համար»,- ասել Է Միլլին:
Նրա խոսքը մեջբերում Է Associated Press գործակալությունը: Միլլիի խոսքով` բանակցությունների համար Ուկրաինան եւ Ռուսաստանը պետք Է «փոխադարձաբար ընդունեն», որ հակամարտությունում ռազմական միջոցներով հաղթանակ, ամենայն հավանականությամբ, չի լինի, «ուստիեւ անհրաժեշտ Է դիմել մյուս միջոցներին»: Որպես օրինակ նա բերել Է Առաջին համաշխարհային պատերազմի ավարտման հետ կապված իրադրությունը:
«Երբ կա բանացություններ վարելու հնարավորություն, երբ կարելի Է հասնել խաղաղության, օգտվեք դրանից: Օգտվեք պահից»,- նշել Է Միլլին:
ԱՄՆ-ի զինված ուժերի Շտաբների պետերի կոմիտեի նախագահը նաեւ ասել Է, որ Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ բանակցությունների բացակայության կամ դրանց ձախողման դեպքում Միացյալ Նահանգները կշարունակի զենք մատակարարել Կիեւին:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
Հնդկաստանը Հայաստանին ATAGS հաուբիցներ կմատակարարի
The Hindu պարբերականը գրում է, որ Հնդկաստանը սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Նշվում...
«Ուղիղ ասեք». Սիմոնյանը դիմել է Հայաստանին
«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայ...