«Չենք պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, Հայաստանն՝ առանց Ռուսաստանի». Տայսաեև
ՌԴ Դաշնային ժողովի Պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կազբեկ Տայսաեևն ասել է, որ իրենք չեն պատկերացնում Ռուսաստանն առանց Հայաստանի, Հայաստանն՝ առանց Ռուսաստանի: Այս մասին Տայսաևն ասել է Երևանում տեղի ունեցած ՀՀ ԱԺ տարծաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի և ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի համատեղ նիստի ժամանակ։
Նիստին քննարկվել են տարածաշրջանային իրադրության վերաբերյալ հարցեր։ Նիստից հետո հրավիրված մամուլի ասուլիսին ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Վաղարշակ Հակոբյանը հայտարարեց, որ հյուրերին ներկայացվել է Հայաստանի ինքիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ռազմական ագրեսիայի հետևանքով տիրող իրավիճակը և Հայաստանի անվտանգային խնդիրները։ Մանրամասն տեղեկություններ են տրամադրվել Ադրբեջանի ռազմական հանցագործությունների վերաբերյալ:
Կազբեկ Տայսաեևն էլ իր հերթին նշել է, որ ՀՀ խորհրդարանականների հետ այսօր քննարկել ու ձևակերպել են հարցեր, որոնք կօգնեն լուծել ինչպես Վերին Լարսում առկա խնդիրների, այնպես էլ տնտեսական որոշ հարցեր:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
Հնդկաստանը Հայաստանին ATAGS հաուբիցներ կմատակարարի
The Hindu պարբերականը գրում է, որ Հնդկաստանը սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Նշվում...
«Ուղիղ ասեք». Սիմոնյանը դիմել է Հայաստանին
«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայ...