Ադրբեջանը հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ քաիդա»-ին եւ «Իսլամական պետությանը». Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ունեցած ելույթում ասել է, որ արդարացի է համարում Լեռնային Ղարաբաղի հայության պահանջը՝ վերացնել ադրբեջանական զորքերի կողմից շփման գծի խախտումները եւ զորքերը դուրս բերել խաղաղապահների պատասխանատվության գոտուց, ինչպես նաեւ հրաժարվել Լեռնային Ղարաբաղի հայության ցեղասպան քաղաքականությունից:
Փաշինյանի խոսքով` ԼՂ բնակչության նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսեւորում էր 2022 թվականի մարտին աննախադեպ ցրտի պայմաններում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղը բնական գազով ապահովող միակ խողովակի պայթեցումը եւ դրա վերականգնման տեւական խոչընդոտումը:
«Նույն ժամանակահատվածում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները գիշերային ժամերին ուժեղ լուսարձակներով լուսավորում էին Լեռնային Ղարաբաղի մի շարք հայկական գյուղերի կոնկրետ բնակարաններ, թաղամասեր, սպառնալիքներ տեղալով ՝բնակիչներին կոչ անում հեռանալ իրենց տներից, ու կրակոցներով զուգորդված իսլամական աղոթքի հրավեր, «ազան» միացնում գերհզոր բարձրախոսներով: Եւ հիմա այս գործելակերպի հեղինակները ուզում են Հայաստանին մեղադրել հակաիսլամական գործելակերպի մեջ, մինչդեռ իսլամական կրոնի եւ քաղաքակրթության նկատմամբ մեր հարգանքը աներկբա է: Հայաստանի Հանրապետությունը եւ հայ ժողովուրդը եղբայրական զգացմունքներ ու գործընկերային հարաբերություններ ունի տասնյակ իսլամական երկրների ու ժողովուրդների հետ, մինչդեռ Ադրբեջանը իր վերոհիշյալ գործելակերպով հիշեցնում է իսլամը վարկաբեկող «Ալ քաիդա»-ին եւ «Իսլամական պետությանը»»,- ասաց Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը կանդրադառնա Ալիևի՝ Շուշիում արած հայտարարություններին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալու համապարփակ ելույթով, որտեղ անդրադառնալու է Ալիևի՝ Շուշիում արած հայտարարությունն...
Այսօր տեղի կունենա Միրզոյանի, Բլինքենի և Բայրամովի հանդիպումը. ՀՀ ԱԳՆ
Ամերիկյան կողմի նախաձեռնությամբ նոյեմբերի 7֊ին Վաշինգտոնում տեղի կունենա Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, ԱՄՆ պետք...
Հնդկաստանը Հայաստանին ATAGS հաուբիցներ կմատակարարի
The Hindu պարբերականը գրում է, որ Հնդկաստանը սեփական արտադրության 155 միլիմետրանոց ATAGS հաուբիցներ կմատակարարի։ Նշվում...
«Ուղիղ ասեք». Սիմոնյանը դիմել է Հայաստանին
«Россия сегодня» մեդիախմբի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը կոչ է արել Հայաստանի սահմանապահ ծառայ...