Ստրասբուրգի քաղաքային խորհուրդն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու բանաձև
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը նոյեմբերի 7-ին միաձայն ընդունել է Հայաստանին աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ բանաձև, որը ներկայացրել էր խորհրդի անդամ Պիեռ Յակուբովիչը (Pierre Jakubowicz)։
Ինչպես հայտնում են ՀՀ Արտաքին գործերի նախարարությունից, բանաձևում ընդգծվում է, որ Հայաստանն իր հողի վրա հերթական անգամ Ադրբեջանի կողմից ենթարկվել է ագրեսիայի, խախտվել է նրա սահմանները և միջազգային իրավունքը։
Նշվում է, որ Հայաստանը, Եվրոպայի խորհրդի անդամ բարեկամ, եղբայրական երկիր է, որի վրա կրկնվող հարձակումները նրա համար էկզիստենցիալ վտանգ են ներկայացնում, ինչն անընդունելի է։
Ստրասբուրգի քաղաքային խորհուրդը և նրա բոլոր անդամները հաստատում են իրենց աջակցությունը հայ ժողովրդին և խստորեն դատապարտում Հայաստանի վրա ռազմական հարձակումը՝ կոչ անելով վերադառնալ արդար և հարատև խաղաղության:
Ի նշան համերաշխության Հայաստանի և հայ ժողովրդի հետ, նյութական աջակցությունից զատ, Ստրասբուրգի քաղաքապետարանի և վարչական կենտրոնի շենքերի վրա կբարձրացվի Հայաստանի դրոշը։
Նմանատիպ հոդվածներ
Բայրամովը` Բլինքենի ու Միրզոյանի հետ ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը թվիթերյան իր հաշվում գրառում է արել նախօրեին Վաշինգտոնում կայացած ԱՄՆ պետքարտ...
Միրզոյանը ցավակցել է թուրք գործընկերոջը
ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Ստամբուլում տեղի ունեցած պայթյունից հետո գրառում է արել Twitter–ում և ցավակցություն հ...
Զելենսկին նշել է ՌԴ-ի հետ խաղաղության հաստատման պայմանները
G20-ի գագաթնաժողովի մասնակիցներին ուղղված տեսաուղերձի ժամանակ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նշել է Ուկրաինայի և...
ՀՀ ԱԺ-ն` Իրանի խորհրդարանի խոսնակի` Բաքու այցի չեղարկման և Երևան գալու լուրերի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցներում տեղեկություններ են տարածվել, որ Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամեդ Բաղեր Ղալիֆաբին չեղարկել...