ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Իրանական վառելիք տեղափոխող բեռնատարների վրա հարձակում է եղել, պայթյուններ են լսվել
Իրաքյան աղբյուրները հայտնել են, որ մի քանի պայթյուններ են լսվել իրաքա-սիրիական սահմանի մոտ, և կործանիչներն ու ուղղաթիռները թռչել են սահմանային գոտու վրայով: Նշվում է, որ անօդաչու սարքը թիրախավորել է տարածքը և դիմադրության խմբերի որոշ դիրքեր։ Պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել այս լուրերը։ Նշվում է, որ այդ հարձակումներն իրականացվել են ԱՄՆ-ի կողմից։
Լրատվական աղբյուրները պնդում են, որ այս հարձակման թիրախ են դարձել դեպի Լիբանան շարժվող իրանական վառելիք տեղափոխող բեռնատարները։ Բաղդադում al-Mayadeen-ի թղթակիցը նաև հայտնել է, որ օդային հարձակումը Սիրիայի սահմանային կետերի վրա, որի թիրախում են եղել մի քանի նավթատարներ, տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ավտոշարասյունը հատել է Իրաքի սահմանները և դեպի սիրիական տարածք շարժվելիս է եղել։ Նա հավելել է, որ օդային հարձակման զոհերի մասին դեռ հաստատված տեղեկություն չկա։ Նշվում է նաև, թե հարձակումն իրականացրել է անօդաչու թռչող սարքի միջոցով։ Ըստ նախնական տվյալների՝ հարձակման ժամանակ երկու նավթատար նավ է խոցվել: Նշվում է, որ զոհեր չկան։
[7367cff0af917af55cf1928d9e483ba5.jpg]
[526d65cf2ae2ecb537f245958be181d1.jpg]
Նմանատիպ հոդվածներ
Հրդեհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում. ԱԻՆ
Հրդեհ՝ Պռոշյանի կոնյակի գործարանում, դեպքի վայր է մեկնել 6 մարտական հաշվարկ։Նոյեմբերի 8-ին, ժամը 22։13-ին Ճգնաժամա...
Մոսկվայում կինը 11-րդ հարկից դուրս է նետել մեկամյա դստերը
Մոսկվայում 26-ամյա բնակչուհին պատուհանից դուրս է նետել իր մեկամյա դստերը։ Այս մասին հայտնում է Մոսկվայի դատախազութ...
Խոշոր ավտովթար Սիսիան-Երևան ճանապարհին․ կա 8 տուժած
Այսօր Սիսիան-Երևան ավտոճանապարհի 17-րդ կմ-ի հատվածում տեղի է ունեցել ավտովթար, որի հետևանքով 8 մարդ է տուժել, հայտնում է...
Ռուսաստանում Մի-2 ուղղաթիռ է կործանվել. կա զոհ ու վիրավորներ
Ռուսաստանի Կոստրոմայի մարզում կործանվել է Մի-2 ուղղաթիռը, որը շտապօգնության թռիչք էր իրականացնում, հայտնում են ռու...