Գերմանիայում տատն ու պապը 8 տարի շարունակ փակի տակ են պահել թոռնուհուն

Գերմանիայում իրավապահները հայտնաբերել են 8-ամյա աղջկա, ով գրեթե ողջ կյանքն անցկացրել է փակի տակ։  Այս մասին հայտնում է The Guardian-ը։

 

Աղջիկը, որին տեղական լրատվամիջոցները նշում են «Մարիա» անունով, հորից բաժանվել է ծնվելուց անմիջապես հետո։  Երբ աղջիկը մոտ վեց ամսական է եղել, մայրը գրություն է թողել երեխայի հորը, որ պատրաստվում է դստեր հետ տեղափոխվել Իտալիա։

 

Իրավապահները մի քանի տարի փորձել են գտնել աղջկան և նրա մորը, սակայն երեխայի հետքը կարողացել են գտնել միայն 2022 թվականին։ 

 

Պարզվել է, որ աղջիկը երբեք չի հատել երկրի սահմանները եւ այս տարիների ընթացքում նա ապրել է տատիկի ու պապիկի հետ։  Պարզվել է, որ երեխան երբեք դուրս չի եկել հարազատների տանից։

 

Բուժզննման ընթացքում բժիշկները ֆիզիկական բռնության կամ թերսնման հետքեր չեն արձանագրել։  Սակայն աղջիկը ֆիզիկապես թույլ է զարգացած և չի կարող ինքնուրույն բարձրանալ աստիճաններով։

 

Այս պահին երեխայի մայրը, տատիկն ու պապիկը մեղադրվում են անչափահասին ապօրինի ազատությունից զրկելու և նրա նկատմամբ դաժան վերաբերմունքի մեջ։  Թե ինչու են ամբաստանյալներն այսքան տարի երեխային պահել փակի տակ, հայտնի չէ։

Քաղաքականություն

Պատահարներ