ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան
ԱՄՆ-ը ռազմական ինքնաթիռներ է ուղարկել Իրան, երբ տեղեկություններ տարածվեցին, որ Իրանը հարձակում է նախապատրաստում Սաուդյան Արաբիայի ուղղությամբ, այս մասին գրում է Washington Post-ը՝ առանց նշելու, թե կոնկրետ երբ է ԱՄՆ-ն ուղարկել ինքնաթիռները։
«Երբ հետախուզության վերջին զեկույցները նախազգուշացնում էին Սաուդյան Արաբիայի թիրախների վրա իրանական բալիստիկ հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մոտալուտ հարձակումների մասին, ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը Պարսից ծոցի ռազմաօդային ուժերը գործարկեց դեպի Իրան՝ որպես ԱՄՆ և Սաուդյան Արաբիայի ուժերի համատեղ բարձր զգոնության մաս», - ասվում է թերթի հրապարակման մեջ։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Սաուդյան Արաբիան հետախուզական տեղեկատվություն է փոխանցել ԱՄՆ-ին՝ Իրանի կողմից իր տարածքում գտնվող թիրախների վրա «մոտակա հարձակման» մասին: Հաջորդիվ, Իրանի արտգործնախարարության խոսնակ Նասեր Քանանի Չաֆին հայտարարել էր, որ արևմտյան երկրները միտումնավոր սրում են Իրանի դեմ մթնոլորտը՝ հայտարարելով, որ Թեհրանն իբր պատրաստվում է հարվածներ հասցնել Սաուդյան Արաբիայի ուղղությամբ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի ԱԺ-ն դիմեց Վլադիմիր Պուտինին
Վերջին մի քանի ամիսների զարգացումները, տարբեր ուժային կենտրոնների և միջազգային կազմակերպությունների՝ ադրբեջանա-ղարաբաղյա...
Իրանում անկարգությունների հեղինակները վերապատարստում են անցել, այդ թվում Հայաստանում
Իրանի անվտանգության նախարարությունը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետախուզական ծառայությունը հրապարակել...
Իրանական ռիալն ընկել է գրանցելով ռեկորդային ցածր մակարդակ
Իրանի տնտեսության վրա՝ բողոքի ցույցերը, միջուկային բանակցություններում առաջընթացի բացակայությունն անդրադարձել է ռիալի նվ...
ՀՀ ՊՆ-ն՝ Իրանից ԱԹՍ գնելու հարցի մասին
ՀՀ Պաշտպանության նախարարությունն ի պատասխան Sputnik Արմենիայի հարցմանը հրաժարվել է մեկնաբանել իրանական ԱԹՍ գնելու հարցը։...